Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բանկերից պարզաբանումներ են պահանջում ԱԲ մոդելների օգտագործման վերաբերյալ
Բանկային ոլորտի կարգավորող մարմիններն ակտիվացնում են ջանքերը՝ արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացման հետ կապված ռիսկերը զսպելու համար։ Մտահոգությունների թվում են բանկերի դեմ հնարավոր կիբերհարձակումները, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունությունը խաթարելու ունակ ինքնավար համակարգերի կիրառումը. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյորներին։
Գործակալության տվյալներով՝ կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել ԱԲ նորագույն մոդելների կիրառման հնարավոր վտանգները։ Դրանց զարգացումը կարող է բանկերից պահանջել մեծ ներդրումներ կիբեռանվտանգության ոլորտում, ինչպես նաև ավելի խիստ վերահսկողություն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող արտաքին ընկերությունների նկատմամբ։
ԱՄՆ-ում երեք հիմնական կարգավորող մարմիններ, այդ թվում՝ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), բանկերից պարզաբանումներ են պահանջում՝ նորագույն ԱԲ մոդելների օգտագործման վերաբերյալ։ Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս քայլը վկայում է ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին։
Կարգավորողներին հատկապես անհանգստացնում են չինական արտադրության տեխնոլոգիաների կիրառումը, կիբեռպաշտպանության մեջ ԱԲ գործակալների օգտագործումը և ավելի ինքնուրույն գործող համակարգերը վերահսկելու հնարավորությունը։
Եվրոպայում, այդ թվում՝ Միացյալ Թագավորության բանկը և Եվրոպական կենտրոնական բանկը, բանկերին հորդորում են բարելավել արտակարգ իրավիճակներից վերականգնվելու իրենց ծրագրերը։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կարգավորող մարմինները մտահոգված են, որ արհեստական բանականության արագ զարգացումը կարող է ավելի շուտ, քան նախկինում ենթադրվում էր, լուրջ վնաս հասցնել ֆինանսական համակարգին և խափանումներ առաջացնել շուկաներում։


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին