Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի «Մափլար» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 23։45-ին։ Այրվել են անասնագոմին հարակից գտնվող ծածկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ․, 2000 հակ անասնակեր և մոտ 100 խմ խոտի դեզ։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շինություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Բերդի համայնքապետարանին պատկանող «JCB» մակնիշի հատուկ տեխնիկա։


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին