Քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատի հետ: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին:
Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանի և աջակցի խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով:


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին