Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար ENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա Երևանում Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառով Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը Հունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը Չինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղ Մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը» Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումըԲուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանելՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցներըԼավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումըԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում«Բարսելոնան» ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասովԴավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարըՌուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել ԿիևինVolkswagen-ի փակվող գործարանը Գերմանիայում կվերածվի ՀՕՊ արտադրության կենտրոնիՂազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունըՀարավային Կովկասում զարգացումներն է ԱԳԱՄ նախարարը ներկայացրել Լատվիայի մտակենտրոններինՄակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցPISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք (տեսանյութ)Լայենը խորապես ցավալի է համարել պաշտոնյաների մասնակցությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը Ֆրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանըՀերիք եղավ, բոլ եղավ, և ձեր գնահատականները կգնաք, այլ տեղում կասեք (տեսանյութ)«Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոն (լուսանկարներ)Ավագանու նիստերը որոշումներ կայացնելու համար են, ոչ թե միմյանց քննադատելու. ԳալջյանԳործարկվել է uSupport հարթակը5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենL’Équipe պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականըՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպել է Լատվիայի նախագահի հետԳևորգ Մանթաշյանը AIM Congress 2026-ին ներկայացրել է Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականըՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 08.09.2026 (տեսանյութ)Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 08.09.2026 (տեսանյութ)
Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացման համերգը:

Այս առիթով տեղի է ունեցել մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բանախոսներն անդրադարձել են նոր համերգաշրջանին, առաջիկա ծրագրերին հրավիրվող մենակատարներին և դիրիժորներին, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև ամփոփել են հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:

Սիմֆոնիկը՝ ժամանակակից նվագախմբի մոդել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի արդյունքները համարել է հաջողված՝ ընդգծելով, որ գլխավոր միջոցառումը պատմական էր Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խիզախեց և այն անցկացրեց Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում: Լեցուն դահլիճն ապացուցեց, որ Հայաստանում հազարավոր մարդիկ դասական երաժշտության սիրահար են, և դասական երաժշտությունը միշտ սպասված է»:

Նա նաև ընդգծել է՝ «Սիմֆոնիկ»-ը ժամանակակից նվագախմբի իսկական մոդել է, որն առանձնանում է պրոֆեսիոնալիզմով և ժանրային խիստ առանձնահատկություններով, ինչը շքեղություն է մշակութային կյանքի համար:

Տիգրան Վիրաբյանը կարևորել է կրթական բաղադրիչը՝ սովորողների և դասական երաժշտության շփումը, ինչպես նաև այս ժանրը դպրոցահասակների համար ընկալելի և սիրելի դարձնելը:

Նրա խոսքով՝ որպես պետական քաղաքականություն՝ առանցքային է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում․ այդ նպատակին ուղղված մեծ նախագիծ է պատրաստվել Անկախության 35-ամյակի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով, իսկ սեպտեմբերի 21-ին կմասնակցի Հանրապետության հրապարակի տոնական ամփոփիչ համերգին։

Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել նվագախմբին՝ կարևորելով վերջինիս դերը հայ երաժշտարվեստի տարածման և հանրահռչակման գործում:

21-րդ համերգաշրջան․ հրավիրված են դասական աստղեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ 21-րդ համերգաշրջանը նշանավորվելու է միջազգային հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Մեկնարկի համերգին ելույթով հանդես կգա հայտնի դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովը:

Նա ներկայացրել է համերգաշրջանի գլխավոր դերակատարներին՝ հրավիրված արտիստներին ու դիրիժորներին, որոնց թվում են ջութակահար Նոա Բենդիքսը, դաշնակահար Բրյուս Լյուն, թավջութակահար Գայ Ջոնսոնը,  դաշնակահար Ալիս Սառա Օտտը, ալտահար Դեյվիդ Աարոն Քարփենթերը և այլք:

«Նման դասական աստղերի հրավիրելով՝ ամրապնդում ենք Հայաստանի դիրքը մշակութային քարտեզում, ինչը մեր մեծագույն ձեռքբերումն է»,- ասել է Սմբատյանը՝ ընդգծելով, որ նվագախումբն ունի մեծ լսարան ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս:

Այս համատեքստում նա հավելել է՝ կա հստակ առաքելություն և ռազմավարություն դրսում ներկայացնել մեր մեծանուն կոմպոզիտորների ժառանգությունը և ժամանակակից կոմպոզիտորներին: Ըստ Սմբատյանի՝ 21-րդ համերգաշրջանի կարևոր իրադարձություններից է սիմֆոնիկ և օպերային երաժշտության ոլորտում մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Իոն Մարինի համերգը Հայաստանում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին: Սմբատյանի գնահատմամբ՝ միջազգային հայտնի դեմքերի ներկայությունն ամրապնդում է նվագախմբի կեցվածքը միջազգային հարթակներում: