Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորմանն ու տարբեր ոլորտներում նրանց ներուժի ներգրավմանն ուղղված աշխատանքները և նշել, որ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի հետ այս նախաձեռնության համադրումն էլ ավելի կնպաստի ծրագրի առանցքային նպատակների իրագործմանը: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
Երկրի ղեկավարը նաև ողջունել է տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ձևավորման նախաձեռնությունը և այս առումով ընդգծել՝ դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման, նրանց բարձրակարգ կրթության ապահովմանն ուղղված համակարգային լուծումները:
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ի կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանն ու բիզնես կապերի ընդլայնմանը և զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ Կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ–ի միջև համագործակցությունը՝ վերոնշյալ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ
Երևանը կարդում է