Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ:


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ