Չինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղ
Բրիտանական «Jaguar Land Rover» (JLR) ավտոարտադրողը հայտարարել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ։ Ընկերությունում այժմ ամբողջ աշխարհում աշխատում է մոտ 43 հազար մարդ։ Կրճատումների միջոցով JLR-ը նախատեսում է խնայել 1,7 մլրդ ֆունտ ստերլինգ։ Ընկերությունը նշում է, որ որոշման պատճառներից են կիբերհարձակման հետևանքները, ԱՄՆ-ի մաքսատուրքերը և հատկապես Չինաստանի ավտոարտադրողների հետ աճող մրցակցությունը։
JLR-ի վաճառքները Չինաստանում զգալիորեն նվազել են։ Եթե 2017 թվականին ընկերությունն այնտեղ վաճառել էր 146 հազար ավտոմեքենա, ապա վերջին ֆինանսական տարում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 52,4 հազար։ Չինական արտադրողների, այդ թվում՝ «BYD»-ի և «Chery»-ի մրցակցությունն աճում է նաև Եվրոպայում։
«Chery»-ի «Jaecoo 7» ամենագնացը 2026 թվականի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայում վաճառքների ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը։ Այն ստացել է «Temu-ի Land Rover» մականունը՝ JLR-ի մեքենաներին արտաքին նմանության և ավելի ցածր գնի պատճառով։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ