Ռաուլ Ասենսիոն բերման է ենթարկվել ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելիս
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն դատապարտվել է ճանապարհային երթևեկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար։ Այս մասին հայտնում է Canarias 7 պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 16-ին Գրան Կանարիայում։ Ֆուտբոլիստը բերման է ենթարկվել իր Porsche մակնիշի ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելիս։ Նրա արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,90 մգ/լ, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույն շեմը (0,25 մգ/լ):
Արագացված դատավարության արդյունքում Ասենսիոն տուգանվել է 14 400 եվրոյով և ութ ամսով զրկվել վարորդական իրավունքից: Սակայն սա «Ռեալի» խաղացողի միակ իրավական խնդիրը չէ։ Առաջիկա օրերին Ասենսիոն մադրիդյան ակումբի ակադեմիայի ևս երեք նախկին խաղացողների հետ կրկին կկանգնի դատարանի առաջ՝ երկու կանանց ինտիմ բնույթի տեսանյութեր առանց նրանց համաձայնության տարածելու աղմկահարույց գործով։
Այնուամենայնիվ, դատախազությունը պատրաստվում է հետ կանչել Ասենսիոյի դեմ առաջադրված գաղտնիքի հրապարակման մեղադրանքը, եթե տուժողները դատական նիստի ընթացքում հաստատեն, որ ներել են նրան։ Ըստ աղբյուրի՝ այս գործում ֆուտբոլիստն ունեցել է միայն երկրորդական մասնակցություն, ինչի շնորհիվ կարող է խուսափել նոր դատավճռից։
armsport.am


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները