Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում
ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն ընթանում է Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում, քանի որ Իռլանդիան է նախագահում Եվրամիության խորհուրդը: Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Իռլանդիայի արտգործնախարար Հելեն Մաքէնթիի համատեղ ճեպազրույցը, որ ժամանակ անդրադարձել է եղել Ուկրաինայի իրավիճակին:
«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դառնում է ավելի դաժան ու ավերիչ, բայց, ցավոք, այն չի մոտենում ավարտին։ Ռուսական բանակը գետնի վրա առաջխաղաղցում չունի, այդ պատճառով նրանք օդից են սպանում խաղաղ բնակիչներին։ Սա կանխամտածված ահաբեկչություն է»,- ասել է Կալասը։ Նա նման որակում է տվել նաև Սև ծովում հացահատիկ տեղափոխող նավերի վրա Ռուսաստանի հարվածներին, որոնք սպառնում են պարենի համաշխարհային մատակարարմանը։
«Եվրոպայի վրա կինետիկ հիբրիդային հարձակումներով Ռուսաստանը փորձում է մեզ վախեցնել, որպեսզի հրաժարվենք Ուկրաինային մեր աջակցությունից: Դա նրանց չի հաջողվի։ Ընդհակառակը, այսօր, ըստ անցկացված քննարկումների, մենք ավելացնում ենք աջակցությունն Ուկրաինային և ներդրումները մեր սեփական պաշտպանության մեջ։ Սա Պուտինին կանգնեցնելու լավագույն միջոցն է: Մենք նաև պլանավորում ենք այսօրվա դրությամբ Ռուսաստանի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Կալասն ընդգծել է, որ այս ամառը դժվար էր Պուտինի համար, քանի որ ռազմական առումով Ուկրաինան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խաթարում են ռուսական լոգիստիկան և հարվածներ հասցնում Ռուսաստանի խոր թիկունքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, ինչը վերջին տասնամյակների ընթացքում առաջացրել է Ռուսաստանում վառելիքի ամենամեծ ճգնաժամը:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել