Գաբրիել Ժեզուսը լրագրողների հետ շփվելիս աչքի ընկել զավեշտալի դրվագով
Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը պաշտոնապես ներկայացվել է որպես «Բարսելոնայի» նորեկ։ Ֆուտբոլիստը, որը հեռացել է Լոնդոնի «Արսենալից» և կատալոնական ակումբի հետ կնքել երեք տարվա պայմանագիր, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ շփվել է իսպաներենով՝ աչքի ընկնելով զավեշտալի դրվագով։
Պատասխանելով հարցերին և նկարագրելով իր նոր թիմակիցներին՝ Ժեզուսը հուզմունքից պատահաբար իսպանական ժարգոնային հայհոյանք է օգտագործել՝ ընդգծելու համար թիմի բարձր մակարդակը։ «Ես ունեմ իմ որակները, բայց կարծում եմ, որ այստեղ չեմ եկել թիմակիցներիս լավացնելու համար։ Նրանք, գրողը տանի, ֆանտաստիկ են (օգտագործել է իսպանական de puta madre արտահայտությունը - խմբ․), կներեք, կներեք ինձ»,- ծիծաղելով ուղղել է ինքն իրեն բրազիլացին։
Սայթաքումն անմիջապես ծիծաղ է առաջացրել դահլիճում։ Իրավիճակն արագ հարթելով՝ հարձակվողը շարունակել է միտքը՝ փաստելով կատալոնական թիմի խաղացողների բարձր կարգը. «Նրանք բոլորը հսկայական որակներ ունեն՝ ոչ միայն հարձակվողներն ու վինգերները, այլև կենտրոնական կիսապաշտպանները։ Բոլորը կարող են խաղալ և օգնել թիմին։ Ուստի, ես ինձ համարում եմ ևս մեկ ֆուտբոլիստ, ով եկել է այստեղ՝ օգնելու այնպես, ինչպես կպահանջվի»։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը