Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը ծրագրել էր Կիլիան Մբապեի առևանգումը
Le Parisien-ը գրում է, որ Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը, որը կասկածվում է կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարության մեջ, ծրագրել էր 26 մարդու առևանգում և հարձակում։ Հնարավոր թիրախների թվում եղել են խոշոր գործարարներ, ռեփերներ, ինչպես նաև ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն։
Պարբերականի հաղորդմամբ՝ Կլեման Լ.-ն օգոստոսի 21-ին մեղադրվել է կազմակերպված խմբի կազմում կատարված կողոպուտի և կավատության գործերով։ Նա ձերբակալվել է մի շարք բնակարանային հարձակումների և առևանգման նախապատրաստման դեպքերի հետաքննության շրջանակում։
Ըստ քննության՝ հանցախմբի գործողություններն ու նախապատրաստությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ից օգոստոսի 19-ը՝ Նեյի-սյուր-Սենում, Սեն-Բրիս-սու-Ֆորեում և Սանտենեում։ Երիտասարդի ինքնությունը քննիչները պարզել են, մասնավորապես, ապրիլին Նեյի-սյուր-Սենում ժամագործի վրա կատարված հարձակումից հետո։
Կլեման Լ.-ն կալանավորվել է և մեկուսացվել, իսկ նրա ենթադրյալ հանցակիցը ազատ է արձակվել դատական վերահսկողության պայմաններով։ Երիտասարդը դատարանում վիճարկել է ինչպես կալանավորման, այնպես էլ մեկուսացման որոշումը։
Քննությունը շարունակվում է՝ պարզելու համար խմբի ծրագրերի ամբողջական շրջանակը և դրանցում նշված 26 անձանց նկատմամբ հնարավոր գործողությունների աստիճանը։


















































Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Վարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրել
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում
Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը