ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)
ՀԷՑ-ից հայտնում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։
«Պահեստի տարածքում իրականացվել են շուրջ 300 քմ ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրվել են մետաղական ծածկեր՝ շուրջ 1060 քմ մակերեսով՝ պահեստավորվող սարքավորումների և նյութերի պահպանումն առավել անվտանգ կազմակերպելու նպատակով։
2026 թվականի ներդրումային ծրագրով (բյուջեն կազմում է 46,7 մլրդ ՀՀ դրամ) էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար նախատեսված սարքավորումներն արդեն կենտրոնական պահեստում են:
Ներկա պահին պահեստում առկա են՝
- շուրջ 600 ուժային տրանսֆորմատոր,
- մոտ 50,000 մետր բարձր և ցածր լարման մետաղալարեր,
- շուրջ 500 բարձր և ցածր լարման էլեկտրատեխնիկական բջիջներ։
Առկա պաշարների և նոր մատակարարումների շնորհիվ նախատեսվում է վերազինել հանրապետության տարածքում գտնվող շուրջ 30 ենթակայաններ, կառուցել ավելի քան 500 կմ օդային գծեր, 90 կմ մալուխային գծեր և ոչ միայն: Իրականացվող աշխատանքները հնարավորություն կտան էականորեն կրճատել ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցող վթարների քանակը և զգալիորեն բարելավել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը։
Այս պահին կենտրոնական պահեստում գույքագրված են շուրջ 18 մլրդ 515 մլն դրամի սարքավորումներ, իսկ առաջիկայում նախատեսվում է ևս 13.5 մլրդ դրամի նյութերի և սարքավորումների մատակարարում։
Աշխատակիցների պատշաճ համազգեստների ապահովումը ևս ուշադրության կենտրոնում է: Թարմացվել են համազգեստները, որոնք վերջիններիս տրամադրվելուց առաջ անցնում են համապատասխան հատուկ փորձաքննություն։
Դրանք պատրաստված են հրդեհակայուն, չբռնկվող նյութերից, որպեսզի ապահովեն աշխատակիցների անվտանգությունն՝ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս։
Այս փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ավելի բարեկարգ պահեստային տարածք ունենալու տեսանկյունից, այլև ավելի համակարգված նյութատեխնիկական պատրաստվածության համար, որը կնպաստի էներգահամակարգի ենթակառուցվածքների արդիականացմանը, վթարավերականգնողական աշխատանքների պատշաճ իրականացմանը և էներգահամակարգի հուսալիության բարձրացմանը»,- նշվում է ՀԷՑ հաղորդագրության մեջ։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի