Բանաստեղծությո՞ւնն է կեղտոտ, մե՞նք, թե՞ երկիրը
Մի բանաստեղծ, որը ստեղծագործում է Հուսիկ Արա անունով, բանաստեղծություն է գրել Հայաստանի, նրա ներկայի եւ ապագայի մասին: Գուցե գրել է անտրամադիր ժամանակ, գուցե գինովցած է եղել, գուցե ոչ գինովցած է եղել, ոչ էլ անտրամադիր, բայց գրել է:
Մինչեւ խնդրին անդրադառնալը ներկայացնենք ոտանավորը.
Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:
Մենք բանաստեղծությունը չենք քննարկում գրաքննադատի աչքերով: Մենք բովանդակությանն ենք ցանկանում անդրադառնալ եւ նրանց, ովքեր հայհոյում են բանաստեղծին:
Իսկ մի՞թե դուք չեք տեսնում, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը սուտն ու կեղծիքն է: Ընդ որում, ստում եւ կեղծում են գրեթե բոլորը, անկախ նրանից պաշտոնյա են, թե հասարակ բանվոր:
Պաշտոնյաների սուտը մեծ է, մյուսներինը՝ փոքր, բայց դրանից էությունը չի փոխվում: Երկիրը դրանից տուժվում եւ քայքայվում է, թուլանում եւ հյուծվում:
Գուցե բանաստեղծը կոպիտ բառեր եւ արտահայտություններ է ընտրել, բայց գուցե դա պետք է որ մենք սթափվենք:
Եւ ամենակարեւորը. մի՞թե համաձայն չեք Հուսիկ Արայի հետ, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը որեւէ երազ չունի, որեւէ երազանք եւ նպատակ չունի: Բոլորի երազ, երազանքը մեկն է՝ ինչպես շատ փող «կպցնի»: Այո, կպցնի, եւ ոչ աշխատի: Երբ երկրի օդով, հացով, ամեն ինչով սնված պատանին, երիտասարդն արհամարհանքով նետում է, թե բանակի հարցերը կարգավորելուց հետո գնալու է հրաշք Մոսկվայում ապրելու, հավատացեք, որ ոչ միայն երազանք չունենք, այլեւ թաթախված ենք կեղտի մեջ:
Երբ հայը բերանը բացվում եւ ասում է, թե այս երկրում ապագա չկա, որ երեխաներն ապագա չունեն, եւ ինքն էլ իր որդուն ազատում է բանակից, ապա իրոք, ստացվում է, որ մենք կեղտի մեջ ենք:
Միակ կետում, որ համաձայն չենք բանաստեղծի հետ՝ դատավճիռն է: Որքան էլ կեղտի մեջ լինենք, մենք դեռ կարող ենք մի վերջին ճիգ գործադրել, դուրս գալ կեղտից, ազատվել ստից ու կեղծիքից, ունենալ երազանքներ եւ առաջ շարժվել:
Իսկ բանաստեղծին հայհոյողները թող նախ իրենց հայելում նայեն, հիշեն իրենց արած եւ չարած գործերը եւ նաեւ իմանան, որ այս երկիրը մեզնից ավելի հաստատ չեն սիրում:
Եւ իսկապես, մեզ երազն ու երազանքն է պակասում...
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին