Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Վերլուծական

Ազդեցիկ դեմքերի նեղ շրջանակը կամ ում վրա կանգ կառնի Սերժ Սարգսյանը

Ապրիլին ընդառաջ պետական համակարգը գրեթե ցայտնոտային փնտրտուքի մեջ է։ Եթե վարչապետի հարցում ամեն ինչ ավելի կանխատեսելի է, ապա մնացած ազդեցիկ պաշտոնների համար անընդհատ վարկածներ են առաջ քաշվում, որն էլ համակարգում բերում է ավելի մեծ անորոշության և տագնապայնության։

Իհարկե, վերադասավորումներ պետք է լինեն։ Պետք է լինեն նոր լուծումներ, ավելի ադեկվատ և ավելի թարմ դեմքերի կարևորությամբ։ Սա վերաբերում է պետական համակարգի բոլոր մակարդակներին։ Կա նաև, այսպես կոչված, «ազդեցիկ դեմքերի նեղ շրջանակ» հասկացությունը։

Ամբողջ աշխարհում, և Հայաստանը չի կարող լինել բացառություն, այս խումբը որոշվում է ոչ այնքան անձնական նախասիրությունների, այլ ֆունկցիոնալ նշանակության հաշվին։

Տվյալ ժամանակահատվածում ունեցած ֆունկցիոնալ իմաստից է կախված այս կա այն դեմքի մնալը կամ լինելը պետական նեղ վերնախավում։ Փորձենք հասկանալը խնդիրը անվանապես։

Կարեն Կարապետյան

Իր վարչապետության սկզբում Կարեն Կարապետյանը Հայաստանում հնարավոր փոփոխությունների թիվ մեկ կրողն էր։ Իշխող վերնախավից և բարքերից հոգնած հասարակությունը փոփոխության հնարավորությունը կապում էր Կարեն Կարապետյանի հետ, բայց նա ցուցաբերեց բացառիկ կարողություն՝ այսքան կարճ ժամանակում վատնել այդ ռեսուրսը, վատնել փոփոխությունների խորհրդանիշի կարգավիճակը։

Կարեն Կարապետյանի հետ է կապվում նաև Հայաստան ներդրումներ բերելու ֆունկցիան։ Սա դեռ ուժի մեջ է և հենց սա է պայմանավորում նրա ֆունկցիոնալ նշանակությունը առաջիկա վերադասավորումներում։ Կլինի հաջողություն, կլինեն ներդրումներ՝ Կարեն Կարապետյանը կպահպանի կամ նույնիսկ կուժեղացնի իր դիրքերը նոր քաղաքական Էլիտայում։ Չեն լինի՝ կլինի հակառակ պրոցեսը։

Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը եղել է բավական ազդեցիկ դեմք թե՛ նախորդ, և թե՛ գործող նախագահի օրոք։ Նա եղել է ոչ թե պարզապես բարձրաստիճան պաշտոնյա, այլ նեղ վերնախավի անդամ՝ ձայնի իրավունքով։

Որտե՞ղ է գաղտնիքը։ Արմեն Գևորգյանը կարողանում է աշխատեցնել պետության շարժիչը։ Նրանք, ովքեր լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանում աշխատեցնել համակարգ՝ գիտեն, որ դա նշանակում է ամեն րոպե գործ ունենալ պասիվ, զգուշավոր, զուրկ որևէ նախաձեռնողականությունից, նեղ շահերի և ինտրիգների մեջ ապրող մի զանգվածի հետ՝ նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր, ուժայիններ, օլիգարխներ և այլն։

Այս պայմաններում համակարգի աշխատեցնողը պետք է ունենա երկու կարևորագույն հատկանիշ՝ չդառնալ կլաններից, կողմերից որևէ մեկի անդամ և առաջ տանել գործը։ Որքան ճիշտ պահես տարածությունը բոլոր կլաններից և տարբեր հետաքրքրությունների կենտրոններից, այնքան ուժեղ կլինես ինքդ։ Հենց սա է հաջողվել Ա. Գևորգյանին։

Պատահական չէր, որ Ս. Սարգսյանը իր վերջին հեռուստահարցազրույցում հիշատակեց Արմեն Գևորգյանին, որպես իր ֆունկցիաները փայլուն կատարողի։ Արմեն Գևորգյանի դերը էապես մեծացավ սահմանադրական փոփոխություններից հետո, և ունենալու է վերելք ապրիլից հետո, երբ խորհրդարանական կառավարումը մտնի լիարժեք հունի մեջ։ Ինչո՞ւ։ Անցումը կառավարման մի համակարգից մյուսին ենթադրում է բավական երկար մի փուլ՝ լի դժվարություններով, անկայունություններով, անորոշություններով, անհստակություններով։ Պետական համակարգը և իշխանության իստիտուտների էֆեկտիվությունն այս մթնոլորտում կարող են ոչ միայն նվազել, այլև բերել կոլապսի։ Սա ցանկացած իշխանության համար ռեալ վտանգ է։

Արմեն Գևորգյանի ֆունկցիոնալ դերակատարումը ձևավորվելիք նեղ էլիտայում հենց դա է. աշխատեցենել պետական համակարգը։ Սա այն ֆունկցիան է , որ երաշխավորում է նրա ազդեցիկությունը մի կողմից, և տալիս լավ նախապայմաններ՝ իր առաջ այլ խնդիրներ դնելու համար։

Վիգեն Սարգսյան

Հայաստանում միշտ պաշտպանության նախարարները եղել և լինելու են իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Սա տրամաբանական է, և սա այն իրականությունն է, որը մեզ պարտադրված է, թե պատմականորեն, թե աշխարհագրորեն։ Մենք բոլորս հասկանում ենք , որ Հայաստանը պարտավորված է ունենալ ուժեղ բանակ։

Վիգեն Սարգսյանը դառնալով պաշտպանության նախարար, ստանձնեց բանակի բարեփոխումները։ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է, որ պետք են բարեփոխումներ։ Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց ազգ-բանակի կոնցեպցիան, ներդրեց նոր ծրագրեր ու գնում է բանակի, այսպես կոչված, մարդկային դեմքով բարեփոխումներին։ Ոչ թե զինվորական, ոչ թե գեներալական, այլ հենց՝ ՊՆ մարդկային դեմքով փոփոխություններին։ Եւ ինչպես երևում է՝ ունի ազդեցիկ հակառակորդներ։

Հայաստանը անցումային փուլում գտնվող երկիր է, և այստեղ ֆիզիկական անձանց դերակտարումը չափազանց մեծ է, գուցե վճռորոշ։ Այսօր բանակի բարեփոխումները ասոցացվում են Վիգեն Սարգսյանի անձի հետ։ Երկուսն էլ ձգտում են այս պահը օգտագործել՝ թե կողմնակիցները, թե հակառակորդները։

Տարբեր վարկածները, թե ապրիլից Վ. Սարգսյանը կտեղափոխվի այլ նախարարություն, ուղղակի նոնսենս է։ Չի կարող բանակի բարեփոխումների հետ կապվող թիվ մեկ գործիչը ճանապարհի սկզբից տեղափոխվել այլ ոլորտ։ Սա ուղղակի կբերի հասարակության մեջ բանակի հանդեպ անվստահության կտրուկ մեծացման, իսկ դա խիստ վտանգավոր է: Իսկ թե ինչո՞ւ՝ կարծում ենք բացատրելու կարիք չկա։ Այսպիսով, Վիգեն Սարգսյանը մնում է ֆունկցիոնալ նշանակություն ունեցող փոքրաթիվ գործիչներից մեկը։ Մյուս կողմից նա ժամանակի ընթացքում պետք է իր համար կայացնի որոշումներ՝ հասարակության հետ աշխատելու, սեփական թիմային համակարգերի ձևավորման և այլնի շուրջ։ Քանի որ պաշտպանության նախարարը Հայաստանում միշտ ավելին է, քան մյուս նախարարները։

Վլադիմիր Գասպարյան

Թվում էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ֆունկցիոնալ նշանակության գագաթնակետը այն ժամանակ էր, երբ կար փողոցային պայքար, կար ընդգծված ընդդիմություն և կար իշխանություն պահելու ռեալ խնդիր։

Հիմա, երբ չկա զանգվածային պայքարի պատրաստ կազմակերպված ընդդիմություն, չկան ընտրություններ և չկա ոստիկանության միջոցով իշխանություն պահելու խնդիր, կարող է կասկածի տակ դրվել Վլադիմիր Գասպարյանի անփոխարնելիության հարցը։

Բայց սա դեռ դատավճիռ չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարնական համակարգը երկար ժամանակ Հայաստանը տանելու է տուրբուլենտության և անկայությունների գոտի։ Այստեղ մեծանում են ոչ թե փողոցային ընդվզումների, այլ ներքին խմորումների, ներհամակարգային հեղաշրջումների, ներքին սաբոտաժների հավանականությունը։

Փոխվում է կառավարման համակարգի և ռիսկերի տրամաբանությունը, և եթե Վլադիմիր Գասպարյանը կարողացավ նույնպես փոխվել, ապա նա ձեռք կբերի նոր ֆունկցիոնալ նշանակություն և կշարունակի մնալ փոքրաթիվ էլիտայում։ Եթե նա գիտակցի, որ ապրիլից սկսած՝ ոստիկանապետն ու երկրի թիվ մեկ ոստիկանը, այլևս տարբեր հասկացություններ են, ապա նա կունենա ռեսուրս փոխելու իր ընկալումը թե հասարակության կողմից, թե իշխանական բուրգի։ Պետությունը հասել է մի հանգրվանի, երբ վտանգներն ավելի շատ են, քան դրանց լուծման ռեսուրսները։

Ոստիկանապետը այս պայմաններում կարող է դառնալ կարևորագույն հանրային դեմքերից մեկը, որի խոսքում և գործում դոմինանտ կլինի իրավիճակի լրջության ընկալումը։ Տվյա դեպքում խոսքը վերաբերում է երկրում մթնոլորտի և հարաբերությունների կարգավորմանը՝ հաբրգած կլանների, կրիմինալի և երկրի հիմքը քնդող այլ գործոնների դեմ դուրս գալով։ Սա իսկապես չի կարող անել որևէ ոստիկան՝ նույնիսկ ամենագլխավորը, բայց սա կարող է անել հանրային վստահություն ստացած ոստիկանապետը։

Միքայել Մինասյան

Հայաստանի ազդեցիկ անձանց նեղ շրջանակում իր ուրույն տեղն ունի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ Ֆորմալ չլինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ նա մշտապես մեծ ազդեցություն է ունեցել կայացվող որոշումների վրա։

Միքայել Մինասյանը տարիների ընթացքում ստեղծել է լրատվական մեծ համակարգ, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի խողովակներ, որը օգտագործվել է ի շահ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման։ Նա տիրապետում է հանրային կարծիքի ձևավորման գործուն լծակների, ունի ֆինանսական ինքնուրույն ռեսուրսներ, միևնույն ժամանակ չի ասոցիացվում ֆեոդալական համակարգի հետ։

Այս պահին Մինասյանին ամենակաշկանդող հանգամանքը նրա ազգակցական կապն է գործող նախագահի հետ, բայց հեռանկարի առումով դա կարող է վերածվել ամենաշահավետ գործոնի։ Ով-ով, բայց Միքայել Մինասյանը հասկանում է, որ դա հենց այնպես չի կարող լինել, պահանջվելու է գրագետ աշխատանք ու ճիշտ քայլեր։ Նրա «կապիտալներից» է նաև իր ոչ հրապարակային լինելը, որը խորհրդավորության շղարշ է հյուսում նրա շուրջ՝ հասարակության որոշակի մի կիրթ հատվածի մոտ հույս առաջացնելով, որ նա կարող է փոփոխություններ բերել իր հետ։ 

Պետական և հանրային ակտիվ հատվածում շրջում է մի վարկած, թե Մ. Մինասյանը իր ողջ համակարգը հանձնել է այլոց։ Նրանք, ովքեր պատկերացում ունեն թե ինչ է նշանակում նման համակարգեր, հասկանում են, որ նման բաները երբեք չեն հանձնվում, չեն նվիրվում։ Դրանք կարող են կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ խնդիրների համար տրվել ժամանակավոր համակարգման, ոչ ավելին։ Նման համակարգերը կամ բերում են հաջողության կամ կորսվում են պարտության արդյունքում։

Հովիկ Աբրահամյան

Շատերը կարող են պաշտոնանկ արված և «գետակ-վտակների» երկխոսության միջով անցած Հովիկ Աբրահամյանին այլևս համարել խաղից դուրս։ Բայց սա միանշանակ չէ։
Հովիկ Աբրահամյանը համարվում է երկրի խնդիրներին և դրանց լուծումներին ամբողջապես տիրապետող հատուկենտ դեմքերից մեկը։ Ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, տարիների ընթացքում ձևավորված զգալի կապեր բոլոր շրջանակների հետ։ Մարդկային շփումներում շատ հեշտ է ձեռք բերում համակրանք: Ինչ վերաբերում է վտակ-գետակներին, ապա դրանք շատ արագ հարթվող հարցեր են, քանի որ կողմերից որևէ մեկը չի անցել որևէ սահման՝ ոչ մարդկային , ոչ աշխատանքային։

Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի շանսը։ Խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետին միշտ պետք է լինելու տնտեսական բլոկի համակարգող։ Այդպիսին է կառավարման տրամաբանությունը։ Հայաստանի տնտեսությունն այն վիճակում է, որ Կարեն Կարապետյանի թիմը կարող է տապալվել կամ չապահովել անհրաժեշտ ցուցանիշները և, ըստ այդմ, կորցնել իր ֆունկցիոնալ նշանակությունը։ Կարող են լինել նաև այլ զարգացումներ, որոնք կբերեն նոր իրականության։

Ի՞նչ պետք է անի Հովիկ Աբրահամյանը։ Այս հարցին պատասխանելուց առաջ, նախ պետք է պատասխանել մեկ այլ հարցի՝ ո՞րն է Հ. Աբրահամյանի ամենաթույլ կողմը։ Հովիկ Աբրահամյանը չի կարողանում դառնալ ինքնուրույն գործիչ։ Լինելով վարչապետ՝ նա փորձ անգամ չարեց դառնալ ինքնուրույն, իր պաշտոնին համապատասխան դեմք։ Նա նախընտրեց «չբարկացնել» Սերժ Սարգսյանին և միշտ մնալ նրա ստվերում։ Սերժ Սարգսյանն էլ հարմար պահի օգտվեց այդ հանգամանքից, իսկ Հովիկ Աբրահամյանը չհասկացավ, որ կարելի էր դառնալ ինքուրույն ազեցիկ վարչապետ և Ս. Սարգսյանի հետ ունենալ վստահելի, հարգալից հարաբերություններ։ Եւ պետք էր ձգտել հենց դրան։

Իսկ այժմ իր պոտենցիալ ազդեցությունը և պոտենցիալ հեռանկարը պահելու համար Հ. Աբրահամյանին պետք է ունենալ համբերատար, բայց ակտիվ դիտորդի կարգավիճակ։ Սա նշանակում է սեփական թիմերի ձևավորում, ակտիվ շփումներ, կարևոր հարցերի շուրջ սեփական տեսակետի ձևակերպում։ Եվ սրա հիմքում պետք է լինի հարգալից հարաբերություններ Ս. Սարգսյանի հանդեպ։

Խորհրդարանական հանրապետության նախագահ

Գործող սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահի պաշտոն զբաղեցնողը կարող է դառնալ բավական ազդեցիկ դեմ, ընդգրկվել կառավարող նեղ շրջանակի մեջ կամ դուրս մնալ այդ շրջանակից և մնալ խորհրդանշական ֆիգուր:

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները և առկա սահմանադրությունը, կարող ենք պնդել, որ նախագահի անձից է մեծապես կախված լինելու, թե նա կդառնա այդ ազդեցիկ, ֆունկցիոնալ նշանակություն ունեցող դեմքերից մեկը, թե ոչ: Սպասենք նախագահի ընտրությանը, որից հետո կանդրադառնանք նաեւ նոր նախագահին:

Արմեն Հարությունյան

Top-News.am