Պարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին
Պարագվայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնական բողոք է հղել ՖԻՖԱ՝ պահանջելով կարգապահական տույժի ենթարկել Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Mirror պարբերականը։
Դժգոհության առիթ է դարձել ԱԱ-2026-ի խմբային փուլի՝ Անգլիա - Գանա հանդիպման դրվագներից մեկը։ Խաղի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը մրցակցի հարձակվող Ջորդան Այուի հետ զրուցելիս ձեռքով փակել է բերանը։
Պարագվայական կողմը ՖԻՖԱ-ին մեղադրում է կանոնակարգն անհետևողականորեն կիրառելու և երկակի ստանդարտների մեջ։
Բանն այն է, որ ավելի վաղ նույն մրցաշարում Պարագվայի հավաքականի կիսապաշտպան Միգել Ալմիրոնը Թուրքիայի ընտրանու դեմ խաղում նույնանման արարքի համար արժանացել էր ուղիղ կարմիր քարտի։ Հիշեցնենք, որ բերանը ձեռքով փակելն արգելող կանոնը ՖԻՖԱ-ի կողմից մրցաշարի մեկնարկից առաջ էր ներդրվել։ Այն հաջորդեց աղմկահարույց միջադեպին, երբ «Բենֆիկայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանին նման կերպ թաքցնելով շուրթերը՝ վիրավորանքներ էր հնչեցրել Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորի հասցեին և արդյունքում որակազրկվել։
Ինչ վերաբերում է Բելինգեմին, ապա նա խուսափել է հեռացումից, քանի որ մրցավարական բրիգադն այդ դրվագը չի դիտարկել որպես հակամարտություն մրցակցի հետ:
Ըստ գործող նոր կանոնակարգի պարզաբանման՝ բերանը ձեռքով փակելու համար ուղիղ կարմիր քարտը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ ֆուտբոլիստն այդ ժեստն օգտագործում է մրցակցի հետ բախման կամ ընդգծված ագրեսիվ շփման ժամանակ։ ՖԻՖԱ-ն առայժմ պաշտոնական արձագանք չի տվել Պարագվայի դիմումին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում