Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին
Չեմ կարող չմտահոգվել ԵԱՏՄ պրոցեսներով, բայց կարծում եմ՝ ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ մյուս անդամ երկրները Հայաստանի այս փորձից մտահոգված չե՞ն, 100 տոկոսով համոզված եղեք, որ մտահոգված են, քանի որ մտածում են՝ նույնը կարող է տեղի ունենալ նրանց հետ:
Եթե մենք հիմա սա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի: Ուղղակի անխուսափելի: Հայաստանի մասին չի խոսքը:
Ես ասել եմ՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել, պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին և հայաստանյան ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներին, Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և որ առաջիկայում այդ առիթն օգտագործելու է քննարկումը սկսելու համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է