Գեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվում
Գեղարքունիքի մարզում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի պատվիրատվությամբ արդեն մեկնարկել են ոռոգման ջրի օրվա կարգավորիչ երկու ջրամբարների շինարարական աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներից մեկը՝ 30 հազար խմ տարողությամբ, կառուցվում է Մարտունի գետից սնվող «Մանասի առու» ջրանցքի վրա, մյուսը՝ 9 հազար խմ տարողությամբ, Ծովինար գետից սնվող «Ծովինարի մեծ առու» ջրանցքի վրա։
«Մանասի առու» ջրանցքի վրա կառուցվող օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 325 միլիոն 800 հազար դրամ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականի ընթացքում։ «Ծովինարի մեծ առու» ջրանցքի վրա կառուցվող օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 184 միլիոն 200 հազար դրամ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։ Շինարարություններն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։
«Երկու դեպքում էլ անհրաժեշտություն էին օրվա կարգավորիչ ջրամբարների հիմնումները, քանի որ ամռան սակավաջուր ամիսներին արդեն ջրամատակարարումը հաճախ բավարար չէր լինում՝ լիարժեք սպասարկում իրականացնելու համար։ Ծրագրերի իրականացման դեպքում արդեն կարգավորիչ այս ջրամբարներում ամեն օր կունենանք կուտակված ոռոգման ջուր, որը հիմնանորոգված ջրանցքներով ու ինքնահոս եղանակով սպառողին կհասցնենք ժամանակին ու անկորուստ»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան