Բելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի վրա հարվածներ հասցնելու համար օգտագործվող վերահաղորդիչները դադարեցրել են իրենց գործունեությունը Բելառուսում հունիսի 22-ից, գրում է BBC-ին։
«Գերագույն հրամանատարից և հետախուզությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ համապատասխան վերահաղորդիչները դադարեցրել են իրենց գործունեությունը Բելառուսում հունիսի 22-ին։ Արդյո՞ք դրանք ապամոնտաժվել են, թե ոչ, ես անկեղծորեն դեռ չգիտեմ։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա, և ես ուշադիր հետևում եմ իրավիճակին և ստանում եմ ամենօրյա հաղորդագրություններ։ Փաստն այն է, որ կրկնիչները ներկայումս չեն գործում», - ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Անցյալ ուրբաթ Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսում տեղակայված են կրկնիչներ (վերահաղորդիչներ), որոնք օգնում են համակարգել Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի վրա։ Մասնավորապես, նա հայտնել էր, որ չորս նման կրկնիչներ տեղակայված են Գոմելի և Բրեստի մարզերում։ Նա պահանջել էր, որ Բելառուսը մեկ շաբաթվա ընթացքում հեռացնի դրանք իր տարածքից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Զելենսկիին Բելառուսին հակամարտության մեջ ներքաշելու և «ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնելու» փորձի մեջ։
Ավելի վաղ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկրին պատերազմի մեջ ներքաշելն անընդունելի է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է