Հայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը
Այսօրվա՝ հունիսի 25-ի դրությամբ պարզ է դարձել աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը։
1/8 եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն մունդիալը հյուրընկալող երկրներից մեկի՝ Կանադայի և ՀԱՀ-ի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) ազգային հավաքականները։ Մրցակիցների դիմակայությունը նախատեսված է կիրակի՝ հունիսի 28-ին։ Նշենք, որ երկու ազգային հավաքականներն էլ իրենց խմբերում զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն ընթանում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի ընտրանին է, որն աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում