Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավելի վաղ տարածված լուրերը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջիկայում կայցելի Հայաստան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Politico-ն հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի սկզբին պլանավորում է այցելել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա երևանյան այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչի արդյունքում ձևավորվել են նախադրյալներ՝ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Հավանականություն կա, որ այս առումով Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություններ։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ կհաջողվի ավարտին հասցնել համապատասխան նախագիծը, և նրա երևանյան այցի ընթացքում մենք այդ մասին համատեղ հայտարարություն կանենք»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում անխուսափելիորեն ինտեգրվելու է տարածաշրջանային ծրագրերին։
«Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները մտածեն տարածաշրջանի մասին որպես մեկ ընդհանուր տարածքի, որտեղ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերն ու տեսլականը, սակայն կարծում եմ, որ մեզ կապում է նաև ընդհանուր շահերի բավականին մեծ շրջանակ, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել»,- ասել է վարչապետը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում