Ալեքսանդր Արզումանյանը, շահումը եւ Լենինը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը: Իսկ Արզումանյանը Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է:
Ալեքսանդր Արզումանյանը պահանջել էր 81.250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այսուհանդերձ նրան տվել են ոչ թե 81 հազար 250 եվրո, այլ 2,5 հազար:
Դժվար է ասել, թե այս որոշումն Արզումանյանին ուրախացրել է, թե ոչ: Եթե նա հարցին մոտենա որպես բողոք ներկայացնող Արզումանյան, ապա հաստատ լավ տրամադրություն չի ունենա. որտեղ 81 հազարը, որտեղ 2 հազարը:
Եթե նա հարցին մոտենա որպես դեսպան Արզումանյան, ապա պետք է որ ուրախ լինի, քանի որ իր կողմից ներկայացվող երկիրը 81-ի փոխարեն ընդամենը 2.5 հազար եվրո պետք է վճարի Արզումանյանին, բայց երբ նա գիտակցի, որ այդ Արզումանյանն ինքն է, ապա կրկին տրամադրությունը կընկնի:
Մյուս կողմից, հիմա ուրախ է, թե տխուր, մի շատ կարեւոր խնդիր է առաջացել. վերցնելո՞ւ է նա գումարը, թե ոչ: Այստեղ հիշենք մի պատմություն, որն, ասում են, ժամանակին պատահել է բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի հետ:
Աշխատանքից տուն գնալիս նա վիճակախաղի տոմս է գնում: Նայում է կրպակում նստած տատիկին, խղճում է նրան եւ մի տոմս գնում: Տանը ստուգում են եւ շահում բավական մեծ գումար, որը համարժեք է այսօրվա 2,5 հազար եվրոյին:
Կինը՝ Նադեժդան նրան ասում է, թե երբ ես պատրաստվում վերցնել գումարը: Այստեղ մեծ հեղափոխականն այլայլվում է, գոռգռում, ասում, թե ինչպես կարող է ինքը վերցնել այդ գումարը, երբ ժողովրդի ութսուն տոկոսն աղքատության մեջ է:
Նա շատ սկզբունքային էր: Այդպես էլ գումարի հետեւից չգնաց: Նա ուղարկեց կնոջը՝ Նադեժդային: Այո, սկզբունքային մարդ էր Լենինը: Իսկ որքա՞ն սկզբունքային կլինի դեսպան Արզումանյանը:
Կարծում ենք, նա եւս գումարը չի վերցնի: Ինչպես վերցնի, երբ այդ երկրի դեսպանն է: Նրան ճանաչողները պնդում են, որ նա չի վերցնի գումարը, այլ կխնդրի փոխանցել իր քարտային հաշվի վրա: Ոմանք էլ պնդում են, որ նա այդ գումարը մեծ աղմուկով կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ պետական բյուջե:
Իսկ պատկերացնում եք, թե ինչ կմտածեն Դանիայում Հայաստանի մասին, եթե հանկարծ իմանան այս մասին: Հաստատ կգտնվի գոնե մի դանիացի, որը Ալիկ Արզումանյանին տեսնելիս նրան կասի. «Ձեզ նմաններ խայտառակում են ռեսպուբլիկան: Ձեզ նմաններ չեն կարող դեսպան լինել»:
Մի խոսքով, հասարակությունը սպասում է Ալեքսանդր Արզումանյանի որոշմանը: Բնականաբար, ոմանք կասեն, թե ինչ հասարակություն, բայց ամեն դեպքում՝ սպասողներ դեռ կան:
Բարոյական տեսանկյունից Արզումանյանը պետք է որ հրաժարական տա, իսկ պետության տեսանկյունից՝ Սերժ Սարգսյանը նրան պետք է պաշտոնանկ անի: Սա է իրականությունը:
Րաֆֆի Նալբանդյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին