Հերթը արդեն Վլադիմիր Գասպարյանինն է
Ոմն Սաքուլիկի սարսափազդու արարքը, որի հետեւանքով երկու ոստիկան զոհվեց, կարծես թե, ցնցել է հասարակությանը կամ գոնե նրա առողջ մի մասին:
Հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչու էին ազատության մեջ մինչ այժմ բազմաթիվ հանցանքներ կատարած եղբայրները, այդ թվում եւ Սաքուլիկը, որի մեղքով դեռ անցած տարվա մարտի տվյալներով առնվազն 27 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նույն հասարակությանը հետաքրքրում է, թե ինչպես կարող են ոմանք այնքան արտոնյալ լինել, որ իրենց ավտոմքենայում կարող են մոտ մեկ տասնյակ ավտոհամարիշներ պահել եւ անպատիժ պտտվեն քաղաքում, այն էլ մեծ արագությամբ:
Հասարակությունն իրավապահ մարմիններից բացատրություն է պահանջում: Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ճիշտ է, վստահեցնում է, թե ոստիկանությունը մշտապես պատասխանատվության է ենթարկել խախտումներ կատարած անձանց եւ հետեւաբար ոստիկանությանը չպետք է որեւէ բանում մեղադրել, այսուհանդերձ, մինչեւ վերջ անկեղծ լինենք, մարդկանց քիչ է հետաքրքրում, թե որ համակարգը նրանց բռնեց, եւ որը բաց թողեց:
«Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը եւ շարունակում է պատժել ու շարունակելու է»,- շեշտել է Հունան Պողոսյանը։ Այսուհանդերձ, հասարակությունը, կարծում ենք, որ նաեւ ոստիկանական համակարգն է սպասում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձին:
Նա չպետք է հապաղի: Հունան Պողոսյանը ոչ միայն այսօր, այլ նաեւ ամենապատասխանատու եւ բարդ պահերին իր վրա պատասխանատվություն է վերցրել եւ մեկնաբանել իրավիճակը, տվել գնահատականներ, բայց հիմա անհրաժեշտ է նաեւ Վլադիմիր Գասպարյանի խոսքը:
Հասարակությունը, ոստիկանները սպասում են, թե նա ինչ է ասելու: Սպասում են, քանի որ առանց հստակ եւ դիպուկ գնահատականի համակարգի աշխատանքը կարող է կաթվածահար լինել: Առողջ իրավապահները պետք է հասկանան, որ իրենք կարող են եւ պետք է արմատախիլ անեն սաքուլիկներին:
Եւ վերջապես հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր են այն իրավապահները, ում մեղքով սաքուլիկները մնացել են ազատության մեջ: Հասարակությունը ցանկանում է իմանալ, թե այդ ովքեր են նրանց հովանավորները, որ նրանք այդքան անարգել թքել են նույն հասարակության երեսին:
Ամենակարեւորը, հասարակությունը սպասում է, որ վերջապես սաքուլիկները հասկանան, որ մենք պետություն ունենք, որը չի հանդուրժելու Հունան Պողոսյանի ասած ոջիլների եւ ճիճուների ցինիկությունն ու լպիրշությունը: Հասարակությունը, այդ թվում եւ ոստիկանները, սպասում են Վլադիմիր Գասպարյանի գնահատականներին եւ մեկնաբանություններին:
Հակոբ Ասատրյան


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...