Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթեր ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Երևան Կադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրենների Ալեսանդրո Բաստոնին պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին«200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղՇաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրՀայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթերՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց ԵրևանԿադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրեններիԱլեսանդրո Բաստոնին պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»Չելսին վերջնական պատասխան է տվել Բարսելոնային Ժոաու Պեդրուի տրանսֆերի վերաբերյալԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասինԻրանը պահանջում է, որ 12 մլրդ դոլարը հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահիցՈ՞վ է զոհվելու ծովից ծով Հայաստանի համարԷնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնումՌոնալդինյոն ժամանել է ՀայաստանՀռոմի պապը կոչ արել «զինաթափել» արհեստական ​​բանականությունըՇոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի ՎանաձորումԱզգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկարՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱնկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. ՊուտինՀամագործակցության նոր հեռանկարներ հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում Հինգ բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցԱՄՆ-ը հարվածում է Իրանին՝ Թրամփի բանակցային լավատեսական հայտարարությունների ֆոնինԵրևանի մի շարք հասցեներում գազանջատում էԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթաԵրևանում փակ փողոցներ կլինենԳործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. ԼեբեդևԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր ԱրևելքումԼիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտներիԴատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԵրևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղքԵրևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. ՇոյգուԻրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունըՌուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել ՀայաստանԱրագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումըԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռներըՀայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունըՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսիՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՈրտե՞ղ է Երևանի սիրտը. Ղանթարի շուկաԸնտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթՀայկական ռադիո 100․ համերգ ՍպիտակումՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչքԱղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր
Աշխարհ

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր

Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար

Քանի որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ «Միացյալ Նահանգներ» կամ «ԱՄՆ») Կառավարությունը  (այսուհետ՝ «Մասնակիցներ») նպատակ ունեն աջակցել չմշակված և մշակված կարևորագույն հանքանյութերի մատակարարմանը, որոնք կարևոր են երկու երկրների արտադրական և պաշտպանական արդյունաբերությունների համար,

Քանի որ Մասնակիցները նախատեսում են իրականացնել դա տնտեսական քաղաքականության գործիքների և համակարգված ներդրումների միջոցով՝ արագացնելու բազմազան, իրացվելի և արդար շուկաների զարգացումը կարևորագույն հանքանյութերի համար,

Քանի որ Մասնակիցների նպատակը աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում,

Քանի որ Մասնակիցները մտադիր են օգտվել կարևորագույն հանքանյութերի ներքին արդյունահանման և մշակման իրենց ընթացիկ գործունեության, այդ թվում՝ 2026 թվականից և դրանից հետո հասանելի նոր հզորությունների ընձեռած հնարավորություններից։

Քանի որ Մասնակիցները հասել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և մշակման ոլորտում հետևյալ ընդհանուր քաղաքականության շրջանակի վերաբերյալ փոխըմբռնման։

Բաժին I

Կարևորագույն հանքանյութեր

1. Մատակարարման ապահովում. Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության  համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։ Սա ներառում է առկա քաղաքականության գործիքակազմի օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական պահանջարկի և պահուստավորման ենթակառուցվածքները։ Մասնակիցները նաև ճանաչում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) կարևորությունը՝ Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի տարանցումն ապահովելու գործում։

2. Ներդրումներ արդյունահանման, մշակման և վերականգնման մեջ. Մասնակիցները մտադիր են մոբիլիզացնել պետական և մասնավոր հատվածի աջակցությունը՝ ներառյալ կապիտալ և գործառնական ծախսեր՝ երաշխիքների, վարկերի, բաժնետիրական ներդրումների, մատակարարման պայմանագրերի վերջնականացման, ապահովագրության կամ կարգավորիչ դյուրացումների միջոցով՝ ազգային օրենսդրության ու կարգավորումներին համապատասխան։

աԾրագրերի ընտրություն. Մասնակիցները մտադիր են համատեղ կերպով նույնականացնել հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ մատակարարման շղթաների բացերը հասցեագրելու համար։ Առաջնահերթություն տրվելու է Հայաստանի Հանրապետությունում տարանջատման, վերամշակման, ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների և հանքերի վերականգնման ծրագրերին։

բՖինանսավորում. Սույն Շրջանակային հուշագրի ամսաթվի օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել միջոցներ, հնարավորության պարագայում խթանելու պոտենցիալ նշանակալի ֆինանսավորման տրամադրումը յուրաքանչյուր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնց արդյունքում նախատեսվում է արտադրել վերջնական արտադրանք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գնորդներին մատակարարելու նպատակով։ 

գՆերդրումային աջակցություն. Մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել նոր կամ հատուկ մեխանիզմների ստեղծման վրա՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաները ամրապնդելու համար։ Դա ներառում է մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին տեխնոլոգիաների փոխանցումը՝ արդյունահանման և մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

դԱռաջնահերթ դիտարկում. Թեև յուրաքանչյուր Մասնակից կարող է որոշել, արդյոք որևէ նախագիծ նպատակահարմար է ներդրում կատարելու համար, Մասնակիցները՝ ներքին օրենսդրության համաձայն, ակնկալում են ունենալ առաջնահերթ հնարավորություն՝ իրականացնելու ներդրումներ այն կարևորագույն հանքանյութերի ակտիվներում, որոնք կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ կենտրոնակայան ունեցող ընկերության կողմից։

3. Թույլտվություններ. Մասնակիցները մտադիր են դիտարկել այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են թույլտվությունների տրամադրման ժամկետների և գործընթացների արագացմանը, պարզեցմանը կամ արդիականացմանը, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, տարանջատման և վերամշակման համար թույլտվություններ ստանալու գործընթացների մասով՝ իրենց համապատասխան ներքին կարգավորիչ համակարգերի շրջանակում և կիրառելի օրենքի համաձայն։

4. Գնագոյացման մեխանիզմներ. Մասնակիցները մտադիր են աշխատել՝ պաշտպանելու իրենց համապատասխան կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների շուկաները ոչ շուկայական քաղաքականություններից և անարդար առևտրային պրակտիկաներից: Սա ներառում է, ըստ անհրաժեշտության, քաղաքականության մշակում գնային շրջանակի ձևավորման համար, որը թույլ կտա ունենալ բազմազանեցված, թափանցիկ և դիմակայուն մատակարարման շղթաներ։ Մասնակիցները նաև մտադիր են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու պատասխանատու և դիմակայուն կարևորագույն հանքանյութերի շուկաներին և հասցեագրել ոչ շուկայական քաղաքականությունները՝ համաձայն միջազգային պայմանագրերի և այլ պարտադիր իրավական ուժ ունեցող բազմակողմ փաստաթղթերի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների։ 

5. Ակտիվների վաճառք. Մասնակիցները մտադիր են անցկացնել խորհրդակցություններ՝ ձևավորելու նոր կամ ամրապնդելու ազգային կարողությունները և դիվանագիտական գործիքները՝ ազգային անվտանգության հիմքով կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ակտիվների վաճառքները վերանայելու, կանխարգելելու կամ թույլատրելու նպատակով։

6. Թափոնների վերամշակում և վերականգնում. Մասնակիցները մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։

7. Երրորդ կողմերի հետ համագործակցություն. Մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։

8. Երկրաբանական քարտեզագրում և ինստիտուցիոնալ գործընկերություն. Մասնակիցները մտադիր են համագործակցել՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում և փոխադարձաբար համաձայնեցված այլ վայրերում հանքային պաշարների քարտեզագրմանը՝ կարևորագույն հանքանյութերի բազմազանեցված մատակարարման շղթաներին աջակցելու նպատակով։

ա. Կարողությունների զարգացում. Մասնակիցները մտադիր են ստեղծել տեխնիկական գործընկերություն Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի միջև՝ աջակցելու Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության ստեղծմանը և դրա կարողությունների զարգացմանը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կկենտրոնանա հասանելի տվյալների և գիտական լավագույն փորձի փոխանակման, տվյալների հավաքագրման չափանիշների արդիականացման և առաջադեմ երկրաբանական գնահատման մեթոդներով անձնակազմի վերապատրաստման վրա։

բ. Տվյալներ. Մասնակիցները մտադիր են տնօրինել Մասնակիցների տարածքին առնչվող բոլոր վերհանված երկրաբանական տվյալները՝ կիրառելի օրենքի համաձայն։ Սույն Շրջանակային հուշագրի նպատակների համար, նման տվյալների ցանկացած փոխանակում կկարգավորվի փոխադարձաբար համաձայնեցված տվյալների փոխանակման արձանագրություններով, որոնք կհարգեն Մասնակիցների ազգային անվտանգությունը և սեփականության իրավունքները։

9.Աշխատուժի զարգացում. Սույն Շրջանակային հուշագրի նպատակներին աջակցելու համար՝ Մասնակիցները մտադիր են հիմնել փոխանակման ծրագրեր և վերապատրաստման նախաձեռնություններ՝ բարձրացնելու հայ մասնագետների որակավորումը ժամանակակից հանքարդյունաբերական ինժեներիայի, մետաղաձուլության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում։  

Բաժին II

Ընդհանուր դրույթներ

1. Ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն. Ակնկալվում է, որ Մասնակիցների համապատասխան մարմինները կիրականացնեն ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն և դրա իրագործման գնահատում։ Վերլուծության կոնկրետ բովանդակությունը կձևավորվի Մասնակիցների միջև՝ նրանց համապատասխան ներքին օրենսդրությանը համապատասխան։

2. Հանդիպումներ. Մասնակիցները մտադիր են հանդիպել՝ առցանց կամ ֆիզիկական ձևաչափով, մյուս Մասնակցի գրավոր խնդրանքը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։

3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները մտադիր են իրենց համապատասխան հաստատությունների ներսում նշանակել կոնտակտային անձանց՝ սույն Շրջանակային հուշագրի իրականացման համակարգումը ապահովելու համար։

4. Դադարեցում. Ցանկացած Մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Շրջանակային հուշագրում՝ մյուս Մասնակցին տրամադրելով գրավոր ծանուցում։ Եթե այլ բան նշված չէ, նման դադարեցումը ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը։

5. Ոչ պարտադիր բնույթ. Սույն Շրջանակային հուշագիրը սահմանում է քաղաքականության և ծրագրային գործողությունների ծրագիր, որը չի ստեղծում կամ չի հաստատում որևէ իրավունք կամ պարտավորություն ներքին կամ միջազգային իրավունքի ներքո, չի առաջացնում որևէ իրավական վարույթ և չի ստեղծում որևէ իրավաբանորեն պարտադիր կամ կիրառելի պարտավորություն՝ բացահայտ կամ ենթադրյալ։