Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հինգ բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից ԱՄՆ-ը հարվածում է Իրանին՝ Թրամփի բանակցային լավատեսական հայտարարությունների ֆոնին Երևանի մի շարք հասցեներում գազանջատում է ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա Երևանում փակ փողոցներ կլինեն Գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգ ԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. Լեբեդև Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր Արևելքում Լիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտների Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. Շոյգու

Հինգ բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցԱՄՆ-ը հարվածում է Իրանին՝ Թրամփի բանակցային լավատեսական հայտարարությունների ֆոնինԵրևանի մի շարք հասցեներում գազանջատում էԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթաԵրևանում փակ փողոցներ կլինենԳործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. ԼեբեդևԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր ԱրևելքումԼիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտներիԴատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԵրևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղքԵրևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. ՇոյգուԻրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունըՌուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել ՀայաստանԱրագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումըԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռներըՀայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունըՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսիՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՈրտե՞ղ է Երևանի սիրտը. Ղանթարի շուկաԸնտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթՀայկական ռադիո 100․ համերգ ՍպիտակումՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչքԱղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավորԱրմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտելՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 26.05.2026Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններումՀունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ․ Նիկոլ ՓաշինյանՀայտնի է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի օրակարգըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմԳյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱմերիկայի հայկական համագումարը ողջունում է Ռուբիոյի Հայաստան այսօրվա այցը ու փոխանցում մտահոգություններԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը վոլֆրամի չինական մատակարարումներիցՄոսկվան «սիստեմատիկորեն» հարվածելու է ԿիեւինՆոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում էԱզգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարիցՌուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ«Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿՈրքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքինՔանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամովՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը մշակութային արժեքների պաշտպանության հարցումԲելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների
Հայաստան

Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

Մասնավորապես՝ Հ.Դ.-ն, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա.Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ.Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

Ա.Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Հ.Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա.Ս.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձի՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ, դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։