Էնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում
Էնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով` 46-ամյա մասնագետն արդեն եռամյա պայմանագիր է կնքել «քաղաքայինների» հետ։ Նշվում է, որ Մարեսկան անմիջական մասնակցություն է ունենալու ակումբի տրանսֆերային քաղաքականության մշակման գործում։
Իր մարզչական կարիերայի ընթացքում իտալացի մասնագետը հասցրել է հաղթել Չեմպիոնշիփում («Լեսթերի» հետ), ինչպես նաև նվաճել Կոնֆերենցիաների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության գավաթները (Լոնդոնի «Չելսիի» ղեկին)։
Հիշեցնենք, որ Մարեսկան արդեն «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու հարուստ փորձ ունի. նախկինում նա ընդգրկված է եղել Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում՝ որպես նրա օգնական։ Ինքը՝ Պեպը, վերջերս հեռացավ մանչեսթերյան ակումբից՝ այնտեղ անցկացրած տասը տարիներից հետո։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին