Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթեր ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Երևան Կադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրենների

Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. ՌուբիոՔայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին«200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղՇաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրՀայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթերՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց ԵրևանԿադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրեններիԱլեսանդրո Բաստոնին պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»Չելսին վերջնական պատասխան է տվել Բարսելոնային Ժոաու Պեդրուի տրանսֆերի վերաբերյալԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասինԻրանը պահանջում է, որ 12 մլրդ դոլարը հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահիցՈ՞վ է զոհվելու ծովից ծով Հայաստանի համարԷնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնումՌոնալդինյոն ժամանել է ՀայաստանՀռոմի պապը կոչ արել «զինաթափել» արհեստական ​​բանականությունըՇոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի ՎանաձորումԱզգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկարՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱնկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. ՊուտինՀամագործակցության նոր հեռանկարներ հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում Հինգ բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցԱՄՆ-ը հարվածում է Իրանին՝ Թրամփի բանակցային լավատեսական հայտարարությունների ֆոնինԵրևանի մի շարք հասցեներում գազանջատում էԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթաԵրևանում փակ փողոցներ կլինենԳործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. ԼեբեդևԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր ԱրևելքումԼիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտներիԴատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԵրևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղքԵրևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. ՇոյգուԻրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունըՌուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել ՀայաստանԱրագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումըԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռներըՀայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունըՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսիՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՈրտե՞ղ է Երևանի սիրտը. Ղանթարի շուկաԸնտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթՀայկական ռադիո 100․ համերգ ՍպիտակումՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչքԱղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Բիզնես

ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

««Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։

Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։

Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ: