Դա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվում
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ հանգել են ընդհանուր եզրակացության, սակայն դա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվում:
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ բանակցությունների այս փուլի հիմնական կենտրոնացումը պատերազմի դադարեցումն է, և միջուկային խնդրի մանրամասներն այս պահին չեն քննարկվում։ «Այն, որ մենք քննարկվող թեմաների մեծ մասի վերաբերյալ եկել ենք եզրակացության, ճիշտ է։ Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, որ համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է»,- ասել է նա։
Անդրադառնալով ամերիկյան կողմի հայտարարություններին՝ Բաղային նշել է, որ սպառնալիքները, ճնշումներն ու քաղաքական պատկերացումների հանրայնացումը արևմտյան քաղաքականության մասն են, մինչդեռ Իրանն առաջնորդվում է բացառապես գետնի վրա առկա իրողություններով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ