«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս
Ռուսաստանի վերջին հարվածներն Ուկրաինային, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը, «միջուկային զենքի ցնցում» են, գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կիրակի՝ մայիսի 24-ին, X-ում: «Ռուսաստանը փակուղի է մտել մարտադաշտում, ուստի ահաբեկում է Ուկրաինային՝ քաղաքների կենտրոններին ուղղված դիտավորյալ հարվածներով: Դրանք հրեշավոր ահաբեկչական գործողություններ են, որոնց նպատակը հնարավորինս շատ խաղաղ բնակիչներ սպանելն է»,- հայտարարել է Կալասը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի կողմից «միջուկային մարտագլխիկներ կրող Օրեշնիկ» հրթիռի կիրառումը քաղաքական սպառնալիք է և անպատասխանատու միջուկային շանտաժ:
Հրթիռն արձակվել է Աստրախանի մարզի Կապուստին Յար փորձադաշտից: Հասանելի տվյալների համաձայն՝ «Օրեշնիկ» հրթիռը կրում էր վեց մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը զինված էր առանձին ենթազինամթերքով՝ ընդհանուր առմամբ 36 մարտագլխիկ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործումը՝ նշելով, որ ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ ուկրաինական հարձակումների։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ