Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում: Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Մեդվեդևի խոսքով՝ Փաշինյանը փորձում է Երևանը «տանել դեպի ԵՄ»՝ միաժամանակ ձգտելով պահպանել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտները, ինչի հետևանքով կարող է «ցավոտ վայրէջք կատարել երկու աթոռների միջև»։
ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ այս վտանգավոր քաղաքականության արդյունքում տուժելու է հայ ժողովուրդը, որը կորցնելու է ռուսական և եվրասիական շուկաներն ու տասնամյակներով ձևավորված տնտեսական կապերը։ «Երևի նա մեզ հիմար է համարում։ Մինչդեռ ինքն է խոշոր սխալ թույլ տվել կոորդինատների համակարգում և իր երկրի համար ծայրահեղ վտանգավոր կուրս է վարում»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Փաշինյանն իր հայրենիքը մղում է «բանդերական Ուկրաինայի տխուր ճանապարհով»։
Որպես տնտեսական հետևանք՝ Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Հայաստանը ստիպված կլինի ռուսական գազը գնել եվրոպական գներով, ինչը ներկայիս սակագներից երեք անգամ թանկ է, և առաջարկել է վարչապետին հարցնել սեփական քաղաքացիներին՝ պատրա՞ստ են արդյոք վճարել այդ գինը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ