2018-ին եւս ձեզ փորձելու են կառավարել սարսափազդու լուրերի միջոցով
Իհարկե, նախ եւ առաջ մեր գործընկերներին կոչ ենք անում 2018-ից սկսած ընթերցողներին չծանրաբեռնել սարսափ, տխրություն առաջացնող ոչ անհրաժեշտ լուրերով: Փորձենք դիտումներ, լայն լսարան ապահովել այլ միջոցներով եւ եղանակներով:
Փորձենք պայմանավորվել այլեւս ավտովթարների մասին լուրեր չհրապարակել, որպես լուր մեր լրատվամիջոցներում չտեղադրենք տանը հայտնաբերված դիակների մասին տեղեկությունները: Ում դա հետաքրքիր է, կարող է մտնել ոստիկանության կայքէջ կամ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական էջ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սարսափելի ավտովթարների մասին պատմող լուրերը ոչ մի կերպ չեն նպաստում վթարների կանխարգելմանը:
Ոստիկանության տեղակագրերը, ԱԻՆ-ի հաղորդումները փորձենք լուր չսարքել: Հավատացեք, մեր ընթերցողը չի շտապում նաեւ կարդալ այն մասին, թե ինչպես է Բանգլադեշում խեղդվել մի ձկնորս կամ Ուրուգվայում դեռահասը դանակահարել մորը:
Իսկ մեր ընթերցողներին հուշենք, որ սարսափազդու, ոչնչից ստեղծված, ոչինչ չտվող եւ միայն տխրություն եւ սարսափ պատճառող լուրերը հետապնդում են մի քանի նպատակ՝
ա. Շեղել ձեր ուշադրությունն իրական խնդիրներից
բ. Ստեղծել արհեստական խնդիրներ եւ միջոցներ առաջարկել դրանք լուծելու համար
գ. Ձեզ տրամադրել ինչ որ կառույցի, մարդկանց եւ անգամ եկեղեցու դեմ, բնականաբար, առաջ քաշելով առաջին հայացքից վեհ նպատակներ
դ. Ստեղծել մի իրավիճակ, որ դուք պահանջեք քայլեր եւ միջոցներ, որոնց նախկինում դեմ էիք
ե. Սահմանափակել ձեր մտահորիզոնը եւ դարձնել հեշտ կառավարելի
զ. Ստիպել ձեզ որ մտածեք առաջնորդվելով ոչ թե բանականությամբ, այլ հույզերով
է. Իրականում ձեզ պահել անտեղյակության մեջ
ը. Խրախուսել միջակությունը
թ. Դրդել, որ հիանաք տափակ միջակություններով եւ ատեք վառ անհատականություններին
ժ. Հասնել նրան, որ տեղի ունեցող բացասական երեւույթներում մեղադրեք ձեզ, եւ ոչ թե անմիջական մեղավորներին
ի. Ստեղծել մի իրավիճակ, որ դուք ձեր մասին ավելի քիչ իմանաք, քան նրանք, ովքեր ձեզ կառավարում են
Ահա սա է իրականությունը: Հիմա ընտրությունը ձերն է: Կամ ծանոթացեք անհրաժեշտ լուրերին, ծանոթացեք տրամադրություն բարձրացնող նյութերին եւ կարդացեք լուրջ վերլուծություններ, կամ «հիացեք» ավտովթարներով, տանը հայտնաբերված դիակներով եւ Անգոլայում տեղի ունեցած սպանությամբ:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին