Քննարկվել են ՀՀ-ի և Կատարի միջև զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինի և դեսպանության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսեցին միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թվայնացման գործընթացներին, տարվա ընթացքում նախատեսվող կարևոր միջոցառումներին և դրանց շրջանակներում հնարավոր համագործակցությանը։
Կատարական կողմը նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվեցին առավել սերտ համագործակցել առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին