Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Խառը մենամարտերի ամերիկացի հայտնի մարտիկ Քոլբի Քովինգթոնը N3onOnYT YouTube-յան ալիքին տված հարցազրույցում խոսել է Դանա Ուայթի և UFC-ի աշխատաոճի մասին՝ նշելով, որ պրոմոուշենն «անհարմար» մարզիկներին կանգնեցնում է կոշտ ընտրության առջև: Այդ մարզիկների շարքում է հայտնվել նաև Արման Ծառուկյանը։
Ըստ Քովինգթոնի՝ կազմակերպության առաջարկած պայմաններից հրաժարվելը հանգեցնում է այսպես կոչված «սառեցման», երբ մարզիկը տևական ժամանակով զրկվում է օկտագոն դուրս գալու հնարավորությունից։ «Դու ընտրության իրավունք չունես։ Կա՛մ ընդունում ես այն պայմանները, որոնք առաջադրում է UFC-ն, կա՛մ քեզ «սառեցնում» են և մենամարտեր չեն տալիս։ Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես»,- հայտարարել է մարզիկը։
Որպես նման քաղաքականության օրինակ՝ ամերիկացին նշել է Արման Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը։ Քովինգթոնի կարծիքով՝ նա բախվել է մենամարտերի առաջարկների բացակայությանը՝ նախորդ տարվա հունվարին Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի ձախողման պատճառով։
Այն ժամանակ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով մրցաշարից հանվեց մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ։ Քովինգթոնն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել վճարովի հեռարձակումների ակտիվ վաճառքի շաբաթվա ընթացքում, ինչն էլ բացասաբար է անդրադարձել լիգայի՝ մարզիկի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։
Քոլբի Քովինգթոնը, ևս դադարի մեջ է և UFC-ում հանդես չի եկել 2024 թվականի դեկտեմբերից՝ Խոակին Բաքլիից կրած պարտությունից հետո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին