Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ուսանողը փորձել է շարունակել ուսումն այն նույն քոլեջում, որտեղ մինչև զորակոչվելը սովորել էր անվճար հիմունքներով։ Քոլեջում, սակայն, նրան տեղեկացրել են, որ ուսումնական պլանի փոփոխությունների հետևանքով առաջացած ակադեմիական տարբերությունները գերազանցում են թույլատրելի սահմանը, և նա չի կարող վերադառնալ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։ Քաղաքացուն առաջարկել են ուսումը շարունակել վճարովի հիմունքներով՝ ավելի ցածր կուրսից, ինչը կնշանակեր կրկին սովորել երկու կիսամյակ։
«Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով նաև, որ ակադեմիական տարբերությունները չեն առաջացել իր մեղքով, սակայն այդ հանգամանքը խոչընդոտում է իր կրթության շարունակականությանը։
Բողոքի ուսումնասիրության ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քոլեջի ղեկավարության և ԿԳՄՍ նախարարության հետ։ Արդյունքում նախարարությունը թույլատրել է վերականգնել ուսանողի իրավունքը՝ հնարավորություն տալով նրան սովորելու համապատասխան կուրսում։
Քաղաքացին հետագայում տեղեկացրել է, որ Պաշտպանի աջակցությամբ այժմ շարունակում է ուսումը անվճար հիմունքներով՝ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։
Ըստ գործող կարգավորումների՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները պետք է հնարավորություն ունենան շարունակելու ուսումը նույն կրթական հաստատությունում և նույն կրթական ծրագրի այն փուլից, որտեղից այն ընդհատվել է։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ համագործակցությունը և նրանց ցուցաբերած պատրաստակամությունը՝ քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցում։
Իրազեկում
Եթե կարծում եք, որ խախտվել է ձեր իրավունքը, կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Թեժ գիծ՝ 116, ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100:
Հասցե՝ Երևան, Պուշկին 56Ա
էլ․ փոստ՝ [email protected]»,- նշված է գրառման մեջ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում