Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է
Թեհրանը, Շիրազը և իրանական այլ տարածքներ կրկին ենթարկվել են հրթիռակոծության: Տեղեկություններ կան, որ իրանական կողմն էլ հարվածել է Թել Ավիվին, մասնավորապես՝ Բեն Գուրիոն օդանավակայանին: Թեհրանից նախազգուշացրել են, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անպատասխան չի մնա: Հայտարարությունը տարածվել է Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի տելեգրամյան ալիքում:
Իսլամական Հանրապետությունը նաև թիրախավորել է Կատարում և Սաուդյան Արաբիայում էներգետիկ ենթակառուցվածքներ՝ նշելով, որ դա պատասխանն է Հարավային Պարս գազի հանքավայրին Իսրայելի հարվածներին։ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի թիրախավորման ֆոնին, որը Կատարի գլխավոր գազային հանգույցն է, երկրի ԱԳՆ-ն պահանջել է, որ իրանցի դիվանագետները լքեն երկիրը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ Իսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ, սակայն Իսրայելն այլևս չի հարձակվի իրանական հանքավայրերի վրա: «Իրանն էլ պետք է դադարեցնի Կատարին հարվածները, հակառակ դեպքում արդեն ԱՄՆ-ը կպայթեցնի Հարավային Պարսը»,- Իքսի էջում գրել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցել, սակայն ինքը դեմ է դրան, քանի որ պայմանները բավականաչափ լավը չեն: Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական մակարդակով դեռևս բացառում է բանակցությունների վերականգնման հեռանկարը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել