Հայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտում
ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պ/կ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա Ալ-Տաի հետ:
Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների մշակույթի և պատմության փոխադարձ ճանաչելիության ավելացմանը: Անդրադարձ է կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ