Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ: Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը վերադարձել է կազմակերպության քաշային կարգերից անկախ (Pound-for-Pound կամ P4P) լավագույն մարտիկների թոփ-15։ Ըստ պրոմոուշենի մամուլի ծառայության հրապարակած նոր վարկանիշային աղյուսակի՝ 29-ամյա Ծառուկյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Այս ցուցակից նա դուրս է մղել կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ամերիկացի Մաքս Հոլոուեյին, ով իր վերջին մենամարտում պարտություն էր կրել Չարլզ Օլիվեյրայից: Բրազիլացին, իր հերթին, բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական:
Արման Ծառուկյանն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում և ունի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարք: Նա օկտագոն է դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերին՝ Կատարում կայացած «UFC Fight Night 265» մրցաշարի շրջանակում, որտեղ արդեն երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի հայտնի մարտիկ Դեն Հուկերի նկատմամբ։
Մասնագիտական կարիերայում Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է, իսկ 3-ում՝ պարտվել (UFC-ում նրա ցուցանիշն է՝ 10 հաղթանակ և 2 պարտություն):
Հավելենք, որ UFC-ի P4P վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսլամ Մախաչևը: Լավագույն եռյակում են նաև Իլիա Թոփուրիան (2) և Խամզատ Չիմաևը (3)։
armsport.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին