The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի հրապարակած սկանդալային մանրամասները ցույց են տալիս, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շատ ավելի մոտ են եղել հաջողությանը, քան թվացել է: Սակայն գործընթացը փլուզվել է ոչ թե անլուծելի հակասությունների, այլ ամերիկյան կողմի անպատրաստվածության և տարօրինակ քաղաքական որոշումների պատճառով:
Բանակցությունների ամենաարտառոց դրվագներից մեկը եղել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկն Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին: Վերջինիս հրավիրել են այցելել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը՝ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Կուշների ընկերակցությամբ: Առաջարկը հնչել է որպես կատակ կամ սադրանք, քանի որ այդ նույն նավն ուղարկվել էր տարածաշրջան հենց Իրանի վրա ճնշում գործադրելու համար:
Պարբերականը գրում է, որ սակայն սա միակ խնդիրը չի եղել: Ըստ աղբյուրի՝ բանակցային գործընթացն ուղեկցվել է մասնագիտական լուրջ թերացումներով։ Ամերիկյան հատուկ բանագնացը ոչ միայն չի տիրապետել տարրական տերմինաբանությանը կամ տարածաշրջանի աշխարհագրությանը, այլև հանդիպումներին ներկայացել է առանց մասնագիտական թիմի և անգամ չի վարել պաշտոնական արձանագրություններ։
Ամերիկյան բանագնացը խոստովանել է թեմայի շուրջ իր մակերեսային գիտելիքները և նույնիսկ շփոթել է բազային տերմիններն ու աշխարհագրական անվանումները (օրինակ՝ Հորմուզի նեղուցը, ծոցի հետ):
Իրավիճակի աբսուրդայնությունն ընդգծվել է նաև նրանով, որ Ուիթքոֆֆը Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին առաջարկել է լքել բանակցությունների սեղանը Օմանում և այցելել ամերիկյան ավիակիր, ինչը դիվանագիտական էթիկայի և առողջ տրամաբանության տեսանկյունից դիտվել է որպես սադրանք։ Այս ամենն ուղեկցվել է ռազմական ճնշման անտեղի ցուցադրությամբ։
Պարբերականը նշում է, որ չնայած այս քաոսին, կողմերը հասել էին զգալի արդյունքների:
Ըստ զեկույցի՝ արդեն համաձայնեցված էր. պատժամիջոցների 80%-ի վերացումը, ուրանի հարստացման մորատորիումը (3-5 տարի ժամկետով), ԱԷՄԳ-ի (IAEA) լիակատար վերահսկողության վերադարձը:
Հիմնական վեճը եղել է ապագայում Իրանի հարստացման իրավունքի շուրջ: Թեհրանն առաջարկել է 3-5 տարվա դադար, սակայն Թրամփի հետ խորհրդակցելուց հետո ամերիկյան կողմը հանկարծակի պահանջել է 10 տարի դադար:
Օմանը, որպես միջնորդ, զգուշացրել է, որ գործարքի հասնելու համար անհրաժեշտ է ևս երեք ամիս: Օմանի ԱԳ նախարարը նույնիսկ մեկնել էր Վաշինգտոն՝ փոխանցելու, թե որքան մոտ են համաձայնությանը: Սակայն Վաշինգտոնը ժամանակ չի տվել. հաջորդ օրն արդեն սկսվել են ռազմական գործողությունները:
Ծոցի երկրների դիվանագետներից մեկը նշել է, որ Ուիթքոֆնն ու Քուշները, հանդես գալով որպես «իսրայելամետ ակտիվներ», ԱՄՆ նախագահին ներքաշել են մի պատերազմի մեջ, որից նա հիմա հուսահատորեն փորձում է դուրս գալ: Եզրակացությունը մեկն է. գործարքը ոչ թե ձախողվել է օբյեկտիվ պատճառներով, այլ պարզապես թույլ չեն տվել, որ այն կայանա:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են