Մալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն, հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհու՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով ու ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից