Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում
Աֆրիկայի ազգերի 2026 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականին տեխնիկական պարտություն է գրանցվել Մարոկկոյի դեմ խաղում: Այս մասին պաշտոնապես հայտնել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը։
Կայացված որոշման արդյունքում մրցաշարի հաղթող է հռչակվել Մարոկկոյի ընտրանին։
Եզրափակիչ հանդիպումն աչքի է ընկել խիստ դրամատիկ և սկանդալային իրադարձություններով։ Հիմնական ժամանակի երկրորդ խաղակեսին ավելացված րոպեներին VAR համակարգի միջամտությունից հետո մրցավարը չեղարկել է սենեգալցիների խփած գոլը։ Դրանից անմիջապես հետո, կրկին տեսակրկնապատկերի դիտումից հետո, Սենեգալի դարպասին 11-մետրանոց հարված է նշանակվել:
Ի նշան բողոքի մրցավարական այս որոշումների դեմ՝ Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Պապ Տյավը թիմին դուրս է բերել խաղադաշտից։
Մոտ 15 րոպե տևած դադարից հետո սենեգալցիները վերադարձել են խաղադաշտ, իսկ թիմի դարպասապահ Էդուար Մենդին հիանալի սեյվով որսացել է մարոկկացի Բրահիմ Դիասի իրացրած 11-մետրանոցը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ՝ 0:0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում խաղի միակ գոլը հեղինակել է սենեգալցի Պապ Գեյեն, սակայն միջադեպի պատճառով աֆրիկյան ֆուտբոլային գերատեսչությունը որոշել է զրկել Սենեգալին տիտղոսից՝ հաղթանակը շնորհելով Մարոկկոյին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին