«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել
Մյունխենի «Բավարիան» հայտնվել է աննախադեպ իրավիճակում. հիմնական կազմի բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել։ Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ առաջիկա խաղին չեն կարողանա մասնակցել Մանուել Նոյերը, Յոնաս Ուրբիգը և Սվեն Ուլրայխը։
Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ վնասվածք ունի նաև նրանց փոխարինելու առաջին հավակնորդը՝ երիտասարդական թիմի դարպասապահ Լեոն Կլանացը։ Սա նշանակում է, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում Վենսան Կոմպանին ստիպված կլինի ընտրություն կատարել խորը պահեստայինների միջև։ Դարպասում կարող են հայտնվել կամ 19-ամյա Յանիս Բերտլը, կամ ընդամենը 16-ամյա Լեոնարդ Պրեսկոտը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Լևերկուզենի «Բայերի» դեմ կայացած խաղում (1-1) «Բավարիայի» դարպասը պաշտպանող 37-ամյա Սվեն Ուլրայխը մկանային պատռվածք էր ստացել՝ դառնալով վերջինը, որւ համալրեց մյունխենցիների լազարեթը։
«Բավարիա» - «Ատալանտա» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 18-ին։ Թեև մյունխենցիներն ունեն դարպասապահների լուրջ խնդիր, սակայն առաջին խաղում գրանցված 6-1 հաշիվը նրանց հարմարավետ առավելություն է տալիս քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։
armsport.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին