Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Քաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունում Այսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ Արսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Saudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներ Ռուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FT Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները ՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում «ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»

Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբՔաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունումԱյսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էՏեղեկությունը ստուգվեց և հաստատվեցՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներԱրսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնումԽաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքներըՎարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարինՀացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էSaudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներՌուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FTԸմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշներըՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»Խարդախ սխեմաներ. Կենտրոնական Բանկը զգուշացնում էԻրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվելԻրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերըՀայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններինԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԲեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունըՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորություններըԱպօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումներըՎրաստանի իշխանությունները վստահեցրել են ԵՄ-ին, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերաարտահանումըԱՄՆ ռազմածովային ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ կուղեկցեն նավերըՀայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը Թիրախավորվել են ռազմական նշանակության օբյեկտներ և իշխանական կառույցների շտաբերԳյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունըՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՎերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերինՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԹուրքիաԻրանամետ խմբավորումն ստանձնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը կործանելու պատասխանատվությունըԻնջիրլիքի ավիաբազայում որսացել են իրանական հրթիռներՀայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնումՄենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են  իրանցիներին. Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարՄագնուս Բրունները Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի համալիրում ծանոթացել է ստորաբաժանումների գործունեությանըԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ ՌԴ-ն Իրանին օգնություն է ցուցաբերումԱրթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ-ի նավատորմի կողմից...Որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհ»-ը չգրվի»Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներԻրանին օգնում է ռուսական հետախուզությունըՆեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ «գրեթե ամեն օր» խոսում է հեռախոսովՆրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում. ԹրամփԱՄՆ KC-135 լիցքավորող ինքնաթիռ է կորելՄեկնարկել են Ծովագյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներըՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՌուբիոն կուղեկցի Թրամփին Չինաստան՝ չնայած պատժամիջոցներին
Գիտություն

ՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած «ERNA – European Researchers’ Night in Armenia» նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։

«MSCA & Citizens 2025» մրցույթն իրականացվում է MSCA (Marie Skłodowska-Curie Actions)՝ Եվրոպական միության Horizon Europe ծրագրի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 241 հայտերից ընտրվել են 49 նախագծեր՝ 40 երկրներից, իսկ ծրագրերի իրականացման համար Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 16.3 միլիոն եվրո ֆինանսավորում։

ՀՀ ԳԱԱ ERNA նախագիծը իրականացվելու է 2026–2027 թվականներին։ Կանցկացվեն երկու հիմնական ծրագրային միջոցառումներ՝

  1. «Եվրոպական հետազոտողների գիշեր»,
  2. «Հետազոտողները դպրոցներում»։

Միջոցառումների ընթացքում գիտնականները, երիտասարդ հետազոտողները և ուսանողները կշփվեն քաղաքացիների, դպրոցականների և երիտասարդների հետ՝ ներկայացնելով գիտության աշխարհը կենդանի փորձերի, ցուցադրությունների, հանրային դասախոսությունների և ինտերակտիվ ծրագրերի միջոցով։

Որդեգրելով «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության.  դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան» կարգախոսը, ERNA նախագիծը նպատակ ունի՝

  • խթանել հետազոտողների և հասարակության միջև անմիջական երկխոսությունը,
  • բարձրացնել գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը,
  • ներկայացնել գիտնականի դերը ժամանակակից հասարակության մեջ,
  • մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը գիտական և հետազոտական կարիերայի նկատմամբ։

Նախաձեռնությունը լիովին համահունչ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով Գիտությունների ազգային ակադեմիային վերապահված գործառույթներին, որոնց թվում են՝

  • գիտության հանրայնացման և հանրահռչակման խթանումը,
  • գիտական համայնքի համախմբումը և գիտական փորձագիտական ներուժի զարգացումը,
  • գիտության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը և Հայաստանի ինտեգրումը եվրոպական գիտական տարածքին։

ERNA նախագծի իրականացմամբ ՀՀ ԳԱԱ-ն ոչ միայն ներկայացնում է հայկական գիտական համայնքը եվրոպական հարթակում, այլ նաև կյանքի է կոչում գիտության հանրայնացման այն առաքելությունը, որը օրենքով վերապահված է Ակադեմիային։

«Եվրոպական հետազոտողների գիշեր» նախաձեռնությունը ամեն տարի անցկացվում է Եվրոպայի հարյուրավոր քաղաքներում՝ ներգրավելով միլիոնավոր այցելուների։ 2026 և 2027 թվականներին այս գիտական տոնը առաջին անգամ կանցկացվի նաև Հայաստանում՝ ստեղծելով նոր հարթակ գիտության, կրթության և հասարակության միջև ակտիվ համագործակցության համար։

Այս հաղթանակը կարևոր քայլ է դեպի այն ապագան, որտեղ գիտությունը հասանելի է հասարակությանը, իսկ երիտասարդ սերունդը գիտությունը դիտում է որպես իր զարգացման և կարիերայի ճանապարհ։

Նախագծի գործընկերներն են՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։