Կինսկիին ընտրելը ճիշտ որոշում էր, նա տաղանդավոր դարպասապահ է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած ծանր պարտությունից (2:5) հետո մեկնաբանել է դարպասապահ Անտոնին Կինսկիի՝ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալն ու վաղաժամ փոխարինումը։
«Կինսկիին ընտրելը ճիշտ որոշում էր, նա տաղանդավոր դարպասապահ է, բայց ինչ-որ բան այնպես չգնաց… Իմ մարզչական աշխատանքի 15 տարիների ընթացքում նման բան չափազանց հազվադեպ է պատահել, ես երբեք նման կերպ չէի վարվել: Պետք էր օգնել տղային, օգնել թիմին: Կարծես թե այս մրցաշրջանում ամեն ինչ «Տոտենհեմի» դեմ է։
Ես բացատրեցի Տոնիին, որ նա լավ դարպասապահ է։ Ցավոք, այդ սխալները տեղի ունեցան նման կարևոր խաղում։ Նա ներողություն խնդրեց թիմից: Թիմն աջակցում է նրան։ Ես՝ նույնպես: Ես խոսել եմ նրա հետ: Նա հասկանում է ստեղծված իրավիճակը և հասկանում է, թե ինչու փոխարինվեց»,- Տուդորի խոսքերն է մեջբերում Independent-ը։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 18-ին, Անգլիայում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
armsport.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ