Բեռնարդու Սիլվան իր վերջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբի կազմում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, իր վերջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, իսկ համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններ առայժմ չեն վարվում։
Ինչպես հաղորդում է լրագրող Էքրեմ Քոնուրը, 31-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվողների ցանկը համալրել է ՊՍԺ-ն։ Փարիզյան գրանդը դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանին որպես ազատ գործակալ ձեռք բերելու հնարավորությունը։
Սիլվայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և թուրքական «Գալաթասարայը»։
Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2017 թվականից։
armsport.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին