Երբեմն Մեսսիի դեմ խաղալն իսկական մղձավանջ էր
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կիսվել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղալու հիշողություններով: Բրազիլացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ արգենտինացին եղել է իր երբևէ ունեցած ամենաբարդ մրցակիցը: «Ասել, որ նրա դեմ խաղալը պարզապես բարդ էր, կնշանակեր մեղմացնել իրականությունը: Երբեմն Մեսսիի դեմ խաղալն իսկական մղձավանջ էր»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն:
Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 17 տարի՝ 2003-ից 2021 թվականներին։ Այդ ընթացքում նա 778 հանդիպումներում խփել է 672 գոլ և նվաճել 35 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի 10 և Չեմպիոնների լիգայի 4 գավաթ: 2021-ին արգենտինացին հեռացավ կատալոնական ակումբից՝ 2 մրցաշրջան անցկացնելով ֆրանսիական ՊՍԺ-ում, իսկ 2023-ի ամառվանից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
Մարսելոն «արքայական» ակումբի կազմում խաղացել է 2007-ից 2022 թվականներին: Մադրիդցիների մարզաշապիկով նա անցկացրել է 546 հանդիպում, դարձել 38 գոլի և 104 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բրազիլացին 6 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և 5 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ