Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված գնացքը կուղևորվի Հայաստան
Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատար գնացքը, որը Հայաստան է ուղևորվում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։ Այնուհետև կազմը կանցնի Բյոյուք Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի հետ սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։
Փետրվարի 4-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 560 տոննա ռուսական հացահատիկով բեռնված ութ վագոնից բաղկացած գնացք։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին