Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիր Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ Լոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունը Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունում
Մշակույթ

«Կորցված, գտնված, թաքցված» հայ-լեհական վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիս

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Մամուլի ասուլիսի շրջանակում Մատենադարանում ցուցադրվել է Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան և Կրակովի համալսարանի պրոֆեսոր (հանդես է եկել նաև ֆիլմում) Քշիշտոֆ Ստոպկան:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի ներքին գործերի և վարչական հարցերի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և Միերաշևսկու կենտրոնի ֆինանսավորմամբ. արտադրությունը՝ «Կաթնեղբայր» հիմնադրամի և ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի («Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիա):

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ մշակույթը ցանկացած հարաբերությունների առաջնագծում է, և դրա միջոցով է կայանում անկեղծ շփումն աշխարհի հետ: «Այս ամենի ապացույցն է նաև Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի Ավետարանը, որի մասին էլ պատմում է «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմը: Ամիսներ առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կատարած այցի ընթացքում գործընկերների հետ անդրադարձել է Սկևռայի Ավետարանին և այս համատեքստում քննարկել համատեղ մշակութային համագործակցությանն առնչվող քայլերը: Նախագիծն իրականացվում է Հայաստան-Լեհաստան մշակութային համագործակցության շրջանակում: Սա այն եզակի դեպքերից է, երբ վստահաբար կարելի է ասել, որ բնօրինակը հուսալի ձեռքերում է, իսկ դրա բացառիկ կրկնօրինակը՝ Մատենադարանում։ Անչափ կարևոր է, որ այս կարևոր պատմական անցքն էկրանավորվել է, և այսօր ծնունդ է առել մի ֆիլմ, որը մեր մշակույթի արձանագրումն է, մեր պատմության և հարուստ մշակույթի վավերագրումը»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին, ֆիլմի հեղինակային և ստեղծագործական կազմին, կոոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանին և ֆիլմի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր մարդկանց:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր հերթին ընդգծել է՝ այսօրինակ ֆիլմի շնորհանդեսի համար Մատենադարանը բնական միջավայր է։ Նա առանձնակի անդրադարձել է ֆիլմի ստեղծման կարևորությանը՝ նշելով. «Մատենադարանից դուրս աշխարհում կա մի մեծ մատենադարան՝ մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների թանգարաններում, գրադարաններում, արտասահմանյան հոգևոր ձեռագրական կենտրոններում, և մենք՝ իբրև հայերեն ձեռագրերի մայր կառույց, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ աշխարհում առկա մատենադարանի հանդեպ: Եվ այն, ինչ վերաբերում է հայերեն ձեռագրերի հանրայնացմանը, ճանաչելիության բարձրացմանը, դրանց գիտական հետազոտմանն ու վերականգնմանը, մեր կառույցի գիտական առաջնահերթություններից է: Ընդհանուր առմամբ՝ ձեռագրական ժառանգության վերաբերյալ իրազեկվածության և ճանաչելիության բարձրացումը լուծում է նաև այդ ժառանգության անվտանգության խնդիրը»։ Արա Խզմալյանը հիշեցրել է արդեն երկու տարուց ավելի իրականացվող «Մատյանների տունդարձը» նախագծի մասին, որի շրջանակում արդեն 100 ձեռագիր միավոր է մուտք գործել Մատենադարան: Դրանք, ըստ բանախոսի, ձեռք են բերվել աճուրդներից, մասնավոր հավաքածուներից, անհատներ ու բարերարներ են համախմբվել այդ արշավի շուրջ, և այս ֆիլմը ևս յուրատեսակ, փոխաբերական վերադարձ է: «Մենք առիթ ենք ստեղծում հայ հասարակությանը ներկայացնելու Կիլիկյան ձեռագրական արվեստի մանրանկար, արարչության մի գլուխգործոց՝ Սկևռայի Ավետարանը, որը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում»,- ասել է Արա Խզմալյանը՝ մատնանշելով օրեցօր խորացող Հայաստան-Լեհաստան գիտական, մշակութային կապերը։

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանն անդրադարձել է ֆիլմի ստեղծման 5-ամյա հետաքննական աշխատանքին, Սկևռայի Ավետարանի անցած ճանապարհին և նշել, որ ֆիլմ նկարելու հիմնական նպատակն էր արձանագրել դրամատիկ պատմական այդ կարևոր անցքը, որը շատ նման է հայ ժողովրդի ճակատագրին:

Ինչպե՞ս է 12-րդ դարի հայկական գլուխգործոցը հայտնվել Լեհաստանում, անհետացել Երկրորդ համաշխարհային պատերազմի քաոսում և տասնամյակներ անց հանկարծակի «հարություն առել». Սկևռայի Ավետարանի անցած ճանապարհի, ոդիսականի մասին հանգամանորեն պատմել է Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:

Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան ներկայացրել է ֆիլմի ստեղծման աշխատանքները, խոսել «Կաթնեղբայր» հիմնադրամի տարիների գործունեության և նպատակների մասին:

Ֆիլմի մասին 58-րոպեանոց վավերագրությունը կամրջում է Կիլիկիան և ժամանակակից Լեհաստանը՝ դառնալով հայկական մշակույթի եվրոպական հետքի յուրօրինակ ապացույց. ռեժիսոր, սցենարի հեղինակ և համարտադրող՝ Վահրամ Մխիթարյան, սցենարի համահեղինակ եւ պրոդյուսեր՝ Ալեքսանդրա Մայջինսկա, մՄոնտաժը՝ Սլավոմիր Վիտեկի, ձայնը՝ Կատաժինա Ֆիգատի, երաժշտությունը՝ Արսեն Բաբաջանյանի: