Իրանական պատերազմի պատճառով ավիաընկերությունները 23,000 չվերթ են չեղարկել. Wizz Air-ը 50 միլիոն եվրոյի վնաս է կրել
Իրանի հետ հակամարտությունը ստիպել է ավիաընկերություններին 23,000 չվերթ չեղարկել, հաղորդում է Telegraph-ը։ Աշխարհի խոշորագույն միջազգային ավիաընկերությունը՝ Emirates-ը, հայտնել է դեպի Դուբայ թռիչքների կասեցման ժամկետը մինչև շաբաթ օրը երկարաձգելու մասին։
260 ինքնաթիռից բաղկացած ավիապարկ շահագործող հունգարական ավիաընկերությունը (Wizz Air) նախազգուշացում է տարածել շահույթի նվազման մասին՝ կապված «անբարենպաստ մակրոտնտեսական գործոնների» հետ, ինչպիսիք են նավթի և գազի գների աճը։
Ընկերության բաժնետոմսերն ընկել են 7,9%-ով այն բանից հետո, երբ այն զգուշացրել է, որ ընթացիկ ֆինանսական տարում վնասներ է ակնկալում, որոնք կգերազանցեն 25 միլիոն եվրոն։
Տուժել են նաև այլ ավիաընկերություններ. easyJet-ի բաժնետոմսերն ընկել են 4,7%-ով, իսկ British Airways-ի սեփականատեր IAG-ի բաժնետոմսերը՝ 3,7%-ով։ Միայն հինգշաբթի օրը բորսայում ցուցակված բրիտանական ավիաընկերությունների բաժնետոմսերը կորցրել են ավելի քան 845 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բրիտանական ավիաընկերությունների բաժնետոմսերի ընդհանուր արժեքը նվազել է գրեթե 3 միլիարդ ֆունտ ստերլինգով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը