Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ
Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը որսացել են և ոչնչացրել Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը։ Այն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հրթիռի բեկորներն ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգում, վիրավորներ կամ զոհեր չկան։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ տարածաշրջանում պատերազմի հետագա տարածումից և հայտարարել է ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների մասին։
Պաշտպանական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին