Թուրքիան մտահոգություն է հայտնել Թեհրանին երկրի օդային տարածքի մոտ իրանական հրթիռի հայտնվելու վերաբերյալ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ և Անկարայի մտահոգությունն է հայտնել Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ, որը չեզոքացվել է։
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը Արաչիին հորդորել է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը, հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռն Իրաքի և Սիրիայի տարածքով անցնելուց հետո ուղղվել է Թուրքիայի օդային տարածք: Երկրի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը խոցել են հրթիռը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին