Երեխաների նկատմամբ կիբեռհանցագործությունների թիվը մեծ չէ, բայց անհրաժեշտ է հետևողական աշխատանք (տեսանյութ)
* Երեխաների նկատմամբ կիբեռհանցագործությունները իրավապահ մարմինների թիրախային ուղղություններից է։
* Վերջին չորս տարվա վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր տարի 10-15%-ով աճում են կիբեռհանցագործությունները։ Վիճակագրության մեջ երեխաների նկատմամբ կիբեռհանցագործությունների թիվը մեծ չէ:
* Հանցագործները երեխաներին հիմնականում թիրախավորում են սոցիալական կայքերի և օնլայն խաղային հարթակների միջոցով։ Հիմնական թիրախում այն երեխաներն են, ովքեր ավելի շատ են օգտվում նման հարթակներից, և ենթարկվում են նաև կիբեռբուլինգի, ինչը նույնպես տարածված երևույթ է։
* Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի շրջանակում ստեղծվել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան հարթակը՝ որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն հաղորդագրության միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ կիբեռհանցագործությունների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին